Հայրս իր կնոջը դավաճանում էր մորս հետ։ Երբ մայրս հղիացավ, հայրս ակնարկեց, որ նա պիտի հղիությունն ընդհատի։ Բայց մայրս հրաժարվեց։ Ես հինգ տարեկան էի, մայրս գտավ ամուսին, որն կտրականապես դեմ էր ինձ.Աշնանային մի օր մայրս ինձ հանեց անկողնուց, հագցրեց, ուսիցս ուղեպայուսակ կախեց ու մեքնենա նստեցնելով՝ տարավ տատիկի մոտ, որ «հանգստյան օրերին ինձ նրա մոտ թողնի»։Երբ հետ էր դառնում՝ ասաց․ «Ինձ էլ հասկացիր, ամբողջ կյանքում մենակ եմ»։ Ես փոքր էի ու նրա խոսքերի իմաստը չհասկացա, միայն տատիկի արցունքոտ աչքերը տեսա։ Մանկական միամտությամբ սկսեցի ասել, որ մայրիկն իմ հետևից կիրակի կգա։
Բայց մայրս այլևս չեկավ իմ հետևից։ Նա լքել էր ինձ։ Երբ 10 տարեկանս լրացավ, տատիկս անկողնային հիվանդ դարձավ։Վախենալով, որ ինձ կարող են մանկատուն տանել՝ զանգեց հորս ու խնդրեց, որ ինձ տանի։ Հայրս մի կերպ համաձայնեց։ Նրա նոր կինը հիանալի մարդ դուրս եկավ։ Խորթ մայրս սիրով ինձ ընդունեց իր հարկի տակ, իսկ 14 տարեկան երկու ավագ եղբայրներիս հետ տեղնուտեղն ընկերացա։ Խորթ մորս շուտով սկսեցի «մայրիկ» ասել։
Մի տարի անց հայրս ապահարզանով բաժանվեց խորթ մորիցս ու նրան թողած՝ միացավ երիտասարդ ինչ-որ քարտուղարուհու հետ։ Խորթ մայրս իմ հանդեպ ծնողական իրավունքներ ստանալու համար պայքարեց դատարանով, բայց դատարանը հորս օգտին վճիռ կայացրեց, ու հայրս ինձ «գցեց» տատիկի վրա։Խորթ մայրս մշտապես ինձ տեսակցության էր գալիս։
Ի վերջո նա որոշեց օգնել մեզ։ Տատիկս վաճառեց իր տունն ու, բնականաբար՝ խորթ մորս օգնությամբ, մի գողտրիկ գյուղակում փոքրիկ քոթեջ գնեց։ Եղբայրներս կողքիս էին։ Սիրելի մարդկանց հետ միասին էի։20 տարեկանում ես հիանալի տղայի հետ ծանոթացա, իսկ շուտով մենք մտերմացանք։ Մեր մտերությանը վերջ տրվեց, երբ երեք տարի անց աշխատանքից տուն գալիս նրան բռնացրի «գործընկերուհու» հետ՝ կիսամերկ։ Նրան տնիցս դուրս վռնդեցի ու էլ թույլ չտվեցի ինձ մոտենալ։
Դրանից մի ամիս անց իմացա, որ հղի եմ նրանից։ Քանի որ տատիկս քրոջ տանն էր ապրում, փոքրիկ քոթեջն ինձ էր թողել, ու ես որոշեցի երեխա ունենալ։ Դրա մասին խորթ մորս տեղյակ պահեցի, ու նա ողջունեց իմ որոշումը։Ես տղա ունեցա։ Նախին ընկերս՝ երեխայի հայրը, սարսափելի ուրախ էր դրա համար։ Շարունակ զանգում էր, գալիս մեզ տեսնելու։ Ես դեմ չէի երեխայի հետ նրա շփմանը ու նույնիսկ թույլ տվեցի, որ հանգստյան օրերին մեկ-մեկ իր տուն տանի մեր տղային։
4 տարի անց ինձ սկսեց սիրահետել իմ գործընկերը։ Մեր միջև բուռն սիրավեպ բռնկվեց, ու ի վերջո մենք ամուսնացանք։ Նորապսակներս տեղափոխվեցինք իմ քոթեջ։ Բայց մի օր նկատեցի, որ ամուսինս պատեհ-անպատեհ կպչում էր երեխայիցս։ Մեկ կկշտամբեր, որ խաղալիքը սխալ տեղ է դրել, մեկ կոշիկների դասավորությունը սրտով չէր լինում․․․
Ես նկատողություն արեցի ամուսնուս ու խնդրեցի երեխային հանգիստ թողել։ Երջանիկ կյանքս խորտակվեց, երբ մի օր տուն մտնելով՝ լսեցի որդուս լացուկոծը։ Իմ «սիրելի» ամուսինը գոտիով քոթակում էր իմ 10-ամյա որդուն, որը հատակին պառկած ծածկել էր դեմքը։
Իսկ ամուսինս գոռում էր․ «Եթե մի հատ էլ տեսեմ՝ էդ տղային գրկել ես, լուսամուտից դուրս կշպրտեմ, հասկացա՞ր։ Մերդ չէ, Աստված էլ երկնքից իջնի՝ քեզ չի փրկի, իմացիր․․․»։ Ինձ տեսնելով՝ լրիվ գունատվեց ու հեռու գնաց որդուցս։ Իմ մեջ ասես գազան արթնացավ։
Ես ցատկեցի նրա մոտ, գոտին ձեռքից խլեցի ու ինչքան ուժ ունեի՝ շրմփացնում էի՝ որտեղ պատահի։ Հետն էլ գոռում էի, որ թող կորչի աչքիցս, որ ատում եմ իրեն։ Ամուսինս էլ տարավ-բերեց, թե՝ «Ընտրիր, կամ ես, կամ՝ տղադ»։ Ես էլ չհապաղեցի․ «Տղաս։ Իհարկե՝ տղաս։ Կյանքում ոչ մեկի հետ որդուս չեմ փոխի»։
Երբ արդեն նախկին ամուսինս շեմից դուրս եկավ, վազեցի որդուս մոտ ու գրկեցի նրան։ Նա ամբողջովին դողում էր։ Ես սկսեցի հանգստացնել տղայիս ու հարցուփորձ անել՝ ինչ է պատահել։
Պարզվեց՝ տղաս դպրոցից տուն է եկել դասընկերոջ հետ։ Երբ մեր տուն են հասել, տղաս ընկերական գրկել է նրան։ Եվ հենց տղաս տուն է մտել, խորթ հայրը բռնել է նրան, հրել-գցել հատակին ու սկսել գոռալ, որ նա «գ7» է ու ինքը նմաններին չի հանդուրժի իր տանը։Որքան արագ ամուսնացել էինք, այնքան արագ էլ բաժանվեցինք։ Նախկին ամուսնուս ոչինչ չհասավ։ Տունն ու եղած-չեղած գույքն իմ քրտինքով վաստակածն էր։ Մայրս ու եղբայրներս ցնցնված էին այդ պատմությունից։Հիմա ես մենակ եմ։ Ոչ, ես միայնությունից չեմ վախենում։ Ես երկու հիանալի եղբյարներ ունեմ, հարազատ մորիցս էլ հարազատ՝ խորթ մայր ու սիրելի տատիկ, որի հետ թեկուզ մեկ-մեկ, բայց ուրախությամբ, ես ու որդիս տեսնվում ենք։ Եվ ես անչափ երջանիկ եմ։