Վերջերս Reddit պորտալում Կարոլինա անունով աղջիկը պատմեց պատմություն, որը տասնյակ հազարավոր մարդկանց սրտերում արձագանք գտավ:Խոսքը վստահության և հոգատարության մասին է:
«Հիմա ես 26 տարեկան եմ, միայն վերջերս իմացա հարցի պատասխանը, որն ինձ տանջում էր ամբողջ 10 տարի: Ես լիարժեք ընտանիքում մեծացա՝ մորս և հորս հետ, բայց մորս հետ ընկերուհիներ չենք:
Կարող եմ ասել, որ ինձ հիմնականում հայրս դաստիարակեց: Նա ուրախությամբ էր զբաղվում ինձնով: Երբ ես մեծացա, և եկավ ներքնազգեստ ու կոսմետիկա գնելու ժամանակը, նա ինձ հետ գնում էր խանութներ և ինձ հետ շատ ժամանակ էր անցկացնում՝ մասնակցելով իմ կյանքին:
16 տարեկանում ես նրան հայտնեցի, որ ուզում եմ անել կյանքիս առաջին մեղրամոմով մազահանությունը:
Հայրիկը վարանեց և ինձ խնդրեց իրեն մի քանի օր տալ մտածելու համար:Պարզ է, չէի համբերում փորձել այդ պրոցեդուրան: Ես երկար համոզում էի հորս, և նա, վերջապես, համաձայնվեց: Բայց մեկ պայմանով:
Մազահանում կանեմ ծնկիցս ոչ վերև:Ինչո՞ւ: «Հավատա ինձ և ավելորդ հարցեր մի տուր»: Իհարկե, ես ստիպված եղա համաձայնվել:Սրահը, ուր մենք գնացինք, լավագույնն էր:
Երբ մենք մտանք կոսմետոլոգի աշխատասենյակ, նա լիովին հանգիստ ընդունեց ազդրերիս չդիպչելու խնդրանքը: Ես զգացողոթյուն ունեի, կարծես նա և հայրս ինչ-որ բանի մասին պայմանավորվել էին, բայց շատ արագ այդ մասին մոռացա:
Մի քանի տարի անց ես մեկնեցի ուրիշ քաղաքում սովորելու, այնտեղ էլ աշխատանք գտա: Վերջերս հյուր եկա հարազատ քաղաք և որոշեցի մազահանում անել նույն սրահում:
Պարզվում է՝ այն նույն վարպետը դեռևս այնտեղ է աշխատում: Ես և նա զրուցեցինք, նա ինձ պատմեց՝ հայրս ինչու այն ժամանակ այդպիսի պայման դրեց:Իմ հրաշք հայրիկը նախքան ինձ թույլ տալը անել այդ պրոցեդուրան ինքն էր փորձել:
Նա պետք է իր մաշկի վրա զգար՝ ինչի են ենթարկում իր սիրելի աղջկան:
Նրան ոտքերի ամբողջական մազահանություն արեցին, իսկ հաջորդ օրը նրա ազդրերը քերծվածքներով և կապտուկներով ծածկվեցին:
Գլխավորը՝ նա դա այդպես էլ չպատմեց ինձ: Այդ նա է, դրա համար ես հորս ավելի շատ եմ սիրում»: