Համեղ և օգտակար հավի մսով խորտիկներ…

Հավի մսով ռաֆաելլոն ստացվում է օրիգինալ տեսքով և շատ համեղ: Սա կլինի տոնական սեղանի ամենաառանձնահատուկ զարդարանքը:Ռաֆաելլոն պետք է պատրաստել մատուցելուց անմիջապես առաջ կամ 3 ժամից ոչ շուտ:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

եփած հավի փափկամիս՝ 100գ
ձու՝ 2 հատ
հալած պանրիկ՝ 1 հատ
մայոնեզ կամ թթվասեր՝ 1ճ.գ.
սամիթ՝ 1-2 ճյուղ

Պատրաստման եղանակ.

Ձուն եփել, մաքրել և անցկացնել քերիչով:

Հալած պանրիկը 2-3 րոպե թողնել սառցարանում, այնուհետև քերել:

Այս երկու բաղադրիչներն էլ քերելու փոխարեն կարող եք շատ մանր կտրատել:

Եփած հավի փափկամիսը և կանաչին մանր կտրատել:

Խորը աղցանմանի մեջ խառնել նախապատրաստված հավի միսը, պանրիկը և ձուն:

Ավելացնել բարձր յուղայնությամբ մայոնեզը կամ թթվասերը:Գդալով լավ խառնել:

Գդալի օգնությամբ գնդիկներ ձևավորել:Գնդիկները բոլոր կողմերից պատել մանրացրած կանաչիով:Ռաֆաելլոները դնել գեղեցիկ ափսեի մեջ և մատուցել:

Բարի ախորժակ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика