Համեղ և օգտակար աղցան, որը կզարմացնի Ձեր ընտանիքի անդամներին…

Կանաչ լոբին շատ համեղ և օգտակար է, բացի այդ դրանից կարելի է բազմաթիվ ուտեստներ պատրաստել: Այսօր ներկայացնում ենք կանաչ լոբիով աղցանի նոր բաղադրատոմս:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

ձու՝ 3 հատ
լոբի՝ 300գ
պանիր՝ 100գ
սխտոր՝ 6գ
կանաչ սոխ՝ 10գ
բնական յոգուրտ կամ թթվասեր՝ 3 ճ.գ.
զեյթուն՝ ըստ ճաշակի
աղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ.

Եփած ձուն խորանարդաձև կտրատել:

Եփած կանաչ լոբին դեռ տաք վիճակում մի քանի րոպեով դնել սառը ջրի մեջ, իսկ հետո հանել և կտրատել՝ ոչ շատ մանր:Պանիրն անցկացնել քերիչով:

Խորը տարայի մեջ լցնել լոբին, ճզմել սխտորը, ավելացնել կտրատած ձուն, քերած պանիրը, մանրացրած կանաչ սոխը և թթվասերը, աղ ավելացնել և խառնել: Աղցանը զարդարել զեյթունով և մատուցել:

Բարի ախորժակ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика