Փոքրիկ կեքսեր՝ պատրաստված թթվասերով. դրանք շատ հաճելի են, գեղեցիկ և ակտուալ, հատկապես՝ մանկական տոների ժամանակ: Թթվասերով պատրաստված կեքս
Բաղադրիչներ Ձու – 4 հատ Շաքարավազ – 1 բաժակ Կարագ – 100 գ Թթվասեր – 5 ճ/գ Ալյուր – 2 բաժակ Վանիլին – 1 տուփ Փխրեցուցիչ – 2 թ/գ
Պատրաստման եղանակը
Լավ հարել շաքարավազը, վանիլինը և ձվերը: Ավելացնել փափուկ կարագը, լավ խառնել: Շարունակելով հարելը՝ ավելացնել թթվասերը: Ալյուրը մաղել և ավելացնել փխրեցուցիչը:
Դրանից հետո ալյուրը փոքր չափաբաժիններով ավելացնել ձվային զանգվածին և խառնել: Խմորը պետք է լինի պինդ թթվասերի նման: Խմորը լցնել կեքսերի համար նախատեսված կաղապարների մեջ 2/3-ի չափով:
Ջեռոցը տաքացնել մինչև 200 աստիճան և թխել մոտ 20-25 րոպե: