Համեղ կուլիչ.շատ պարզ և նուրբ…

Այս կուլիչի բաղադրատոմսը պատկանում է իտալական խոհանոցին և կոչվում է «Կոլոմբա»: Համարվում է իտալական ավանդական թխվածք, որը պատրաստում են Սուրբ Զատիկին:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

80գ կարագ
70գ չամիչ
1 հատ կիտրոն
1 հատ նարինջ
3 հատ ձու
1 տուփ վանիլին
280գ ալյուր
70գ նուշ
130գ շաքարավազ
մի պտղունձ ծովի աղ
15գ խմորիչ
120մլ կաթ

Սկսում ենք պատրաստել.

Սկզբի համար տաքացնում ենք կաթը՝ մինչ 40 աստիճան: Ավելացնում ենք աղը, 1ճ.գ. շաքարավազ և թարմ խմորիչ: Խառնում ենք՝մինչ միասեռ զանգված ստանալը: Թողնում ենք 10 րոպե:
Հալեցնում ենք կարագը և թողնում, որ սառի:

Լվանում ենք չամիչը, ավելացնում տաք ջուր և թողնում 15 րոպե: Ինչից հետո քամիչի մեջ ենք լցնում, որպիսի ջուր չմնա: Հետո չորացնում ենք չամիչը:
Մաքրում ենք նարինջն ու կիտրոնը: Առանձին տարայի մեջ քամում ենք դրանց հյութը:
Այժմ առանձին տարայի մեջ հարում ենք 2 ձու և 1 դեղնուց: Ավելացնում ենք նախապատրաստած հյութը:

Քերում ենք մրգերի կեղևը և ավելացնում 55գ շաքարավազ: Նաև վանիլին և մի քիչ աղ:
Խառնուրդի մեջ լցնում ենք մաղած ալյուր և մեջտեղում փոսիկ ենք բացում:
Այստեղ լցնում ենք խմորիչով կաթը, հետո ձվային խառնուրդը, հալած կարագը և չամիչը: Մոտ 10 րոպե հունցում ենք:Թողնում ենք տաք տեղում՝ մոտ 2 ժամ: Երբ լրանա 1 ժամը, ևս մի անգամ հունցում ենք խմորը:

Վերցնում ենք թխելու ֆորման, կարագ ենք քսում, լցնում ենք խմորը և հավասարաչափ բաշխում: Կրկին թողնում ենք տաք տեղում՝ մոտ կես ժամ:
Դնում ենք 160 աստիճան տաքացրած ջեռոցը: Թխվում է մոտ 50-60 րոպե:
Այժմ բլենդերով մանրացնում ենք նուշն ու 50գ շաքարավազ:

Հարում ենք սպիտակուցն այնպես, որ սպիտակ փրփուր դառնա և միացնում ենք մանրացրած նուշի հետ: Զգույշ խառնում ենք:
Երբ կուլիչը սառի, ծածկում ենք այն սպիտակ ջնարակով և զարդարում նուշով:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика