Նրանից, որ կրունկների վրայի մաշկը չափազանց չոր է, կարող են առաջանալ ճաքեր՝ քայլելիս մարդուն պատճառելով անդուր, հաճախ էլ՝ ցավոտ զգացողություններ: Եթե ձեր կրունկների վրա նկատեք մանր մազաճաքեր, ապա բուժումը մի հետաձգեք վաղվան, հակառակ դեպքում փոքրիկ ճաքերը կվերածվեն ցավոտ կոշտուկների:
Բուժում ենք ճաքերը
1. Քերած հյութեղ խնձորից ստացված շիլան դրեք կրունկների վրա և վիրակապով փաթաթեք: Եթե այս արարողակարգը կատարեք ամեն օր, կարելի է ազատվել մազաճաքերից:
2. Աշխատեք օրվա ընթացքում հաճախ թարմ կտրած լոլիկով տրորել կրունկները. դա ձեզ կօգնի ազատվել խորը ճաքերից:
3. Ձեր կրունկները կարող է բուժել նաև սովորական կաղամբը: Անհրաժեշտ է միայն կաղամբի տերևը կրունկների վրա դնել ողջ գիշերվա ընթացքում: Երբ արթնանք` կրունկներին խոնավացնող կրեմ քսեք:
4. Եթե առաջացած կոշտուկները շատ ցավոտ են, ապա կարելի է կիրառել ժաղովրդական բժշկության հետևյալ մեթոդը. դրանց վրա դրեք մեղրով թաթախված բամբակե կտոր, դրանք վիրակապի միջոցով ամրացրեք և հագեք բարակ կիսագուլպա: Այսպես թողեք ողջ գիշեր, իսկ առավորտան գոլ ջրով լավցեք ոտքերը և ճաքերը հանգամանալի մշկեք մանկակն քսուկով:
5. Կրունկներին գիշերը պետք է յուղ քսել, փաթաթել պելիէթիլենով, վրայից հագնել բարակ կիսագուլպա: Երկու շաբաթ անց դուք կմոռանաք այդ տհաճ խնդրի մասին: