Կտավատի սերմերի օգտակար հատկությունները, մարդու օրգանիզմի վրա…

Մարդիկ կտավատի սերմն օգտագործել են 3 000 տարի, և այն այսօր էլ զարմանահրաշ բուժական հատկանիշներ ունի: Կտավատի սերմը լիգնանների լավագույն աղբյուրներից մեկն է, որոնցով էլ պայմանավորված է այս սերմի օգտակար հատկանիշները: Լիգնանները մանրաթելի եզակի տեսակի միացություններ են, որոնք հակաօքսիդանտների ազդեցություն են գործում, ապահովում են կենսական մանրաթելերի անհրաժեշտ քանակը և բնական էստրոգեն հորմոնի դեր են կատարում:

Կտավատի սերմը հագեցած է օմեգա 3 ճարպաթթուներով, B1 վիտամինով և պղնձի հիանալի աղբյուր են: Այս մասին գրելով  ներկայացնում է կտավատի սերմի 6 օգտակար հատկանիշ առողջության համար: 1. Սրտի առողջության համար: Սրտանոթային հիվանդությունների ցուցիչներից մեկը խոլեստերինն է, որի մակարդակն արյան մեջ հնարավոր է կարգավորել կտավատի սերմի օգնությամբ:

Հետազոտության արդյունքը ցույց է տվել, որ իրենց սննդակարգում օրական 30 գրամ աղացած կտավատի սերմ օգտագործողների մոտ խոլեստերինի մակարդակը բավականին ցածր է, քան նրանց մոտ, ովքեր խոլեստերինը նվազեցնող դեղամիջոցներ են օգտագործում: 2. Նյութափոխանակության համար: Նյութափոխանակության խանգարումը համար մեկ ախտանիշն է գիրության և 2-րդ տեսակի շաքարախտի դեպքում: Կտավատի սերմի կանոնավոր օգտագործումը բերում է նյութափոխանակության կարգավորման, ինչն էլ հանգեցնում է գիրության նվազման: 3. Կտավատը բորբոքման վերացման համար:

Բորբոքային գործընթացն օրգանիզմի ապաքինման բնական գործընթացի մաս է կազմում, սնունդը, թունավոր նյութերը ր ազատ ռադիկալները հանգեցնում են օրգանիզմում ավելորդ բորբոքային գործընթացի: Կտավատի պարունակության մեջ առկա օմեգա 3 ճարպաթթուներն օգնում են վերահսկել բորբոքային գործընթացն ու կարգավորել օրգանիզմում ճարպի պաշարները:

4. Կտավատը բարելավում է մարսողությունը: Դրա պարունակության մեջ առկա հարուստ մանրաթելերը օգնում են հեշտությամբ մարսել սնունդը` պահպանելով սննդարար նյութերը: 5. Կտավատն օգտակար է դաշտանադադարի ժամանակ: Կտավատի բաղադրիչները էստրոգեն հորմոնի ազդեցություն են թողնում օրգանիզմի վրա և հեշտացնում դաշտանադադարի ժամանակ ի հայտ եկող խնդիրների հաղթահարումը:

6. Ինսուլինի խանգարումների ժամանա: Օրգանիզմը երբեմն սկսում է չընդունել ինսուլին և գլյուկոզա, ինչը նշանակում է, որ օրգանիզմի բջիջները չեն կարող անհրաժեշտ էներգիա արտադրել կենսունակության համար: Կտավատը հետազոտությունների ժամանակ օգնել է վերականգնել ինսուլինի և գլյուկոզայի արտադրողականությունն օրգանիզմում: Ինչպես օգտագործել կտավատի սերմը:

Կտավատի սերմը հանդիպում է սև և ոսկեգույն: Երկու տեսակն էլ հավասարապես օգտակար են: Այն պետք է աղալ դրանից առավելագույն օգուտ ստանալու համար, քանի որ ամբողջական ուտելով, դրանք կարող են առանց մարսվելու դուրս գալ օրգանիզմից: Օրական անհրաժեշտ չափաքանակն է 3 թեյի գդալ աղացած կտավատի սերմ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика