Ես, կինս և մեր 5 ամսական որդին նոր էինք տեղափոխվել մայրաքաղաք: Բարեբախտաբար, շուտ կարողացա տեղավորվել աշխատանքի:Դեռ 5 օր էի աշխատում, իսկ մինչև աշխատավարձս 1 ամիս կար:
Զանգեց կինս, դուրս եկա միջանցք, որ խոսեմ հետը: Կինս ասում էր, որ երեխայի կաթնախառնուրդը վերջացել է, իսկ ես ասացի.
—Ես պիտի աշխատեմ, որ գնեմ, իսկ աշխատելու համար ինձ բենզին է պետք: Ես այս պահին գումար չունեմ ոչ բենզինի, ոչ էլ կաթնախառնուրդի համար:
Երբ անջատեցի հեռախոսը, տեսա, որ տնօրենս կանգնած էր այնտեղ, բայց ոչինչ չասաց:
2 ժամ անց նա մոտեցավ ինձ, ասաց, որ իրեն մի քանի ժամով տամ իմ մեքենան: Ես ասացի, որ մեջը բենզին չկա, իսկ նա պատասխանեց, որ խնդիր չէ, ինքը կլցնի:Ուշ երեկոյան տնօրենս բերեց մեքենաս և տվեց բանալին:
Նստեցի և տեսածս ստիպեց ինձ՝ 30 տարեկան տղամարդուն, մի կերպ զսպել արցունքներս: Նստարանին 10 տուփ կաթնախառնուրդ կար, իսկ կողքը՝ 50 000 դրամ:
Տնօրենս ասաց, որ դա փոքր բոնուս է, և ինքն ակնկալում է, որ հետագայում ես լավ կաշխատեմ…