Պատկերացնո՞ւմ եք, մտնում եք տուն և տանը անուշ կիտրոնի թարմացնող բույր է տարածված: Եվ այդ ծառը դուք եք տնկել ու աճեցրել:Սա շատ պարզ եղանակ է;
Կարելի է կիտրոն աճեցնել ծաղկամանի կամ բաժակի մեջ: Պահանջվում է վերցնել ընդամենը կիտրոնի կորիզներ:
Անհրաժեշտ է
- Ծաղկաման կամ բաժակ
- Կիտրոնի կորիզներ
- Հող
- Ջուր
Կիտրոնի կորիզները թրջել ջրում և թողնել մեկ ժամ, որպեսզի դրանք փափկեն: Կորիզների հաստ կեղևը մաքել: Այնուհետև սերմերը տեղավորել ոչ մեծ քանկությամբ ջրի մեջ:
2 օրվա ընթացքում սկսում են ծլել: Երբ դրանք ծիլ տան, տեղադրել հողի մեջ, ջրել քիչ քանակությամբ ջրով:
Ծաղկամանի կամ բաժակի մեջ մի քանի դեկորատիվ քարեր շարել գեղեցիկ տեսք հաղորդելու համար: Ծաղկամանը դնել արևոտ տեղում և անպայման ջրել:
Ահա այն ամենը, ինչ պահանջվում է անել տանը կիտրոնի ծառ աճեցնելու համար: