Կիտրոնի բազմաթիվ օգտակարությունները

Այն մարդիկ, ովքեր համակարգչի առջև երկար են նստում, պետք է մեծ հոգատարություն ցուցաբերեն հատկապես իրենց աչքերի նկատմամբ:

Ապացուցված է, որ աչքերի տևական ծանրաբեռնվածությունը ոչ միայն կարող է տեսողության վատացման բերել, այլև 90%-ով նվազեցնել մտածելու և կենտրոնանալու ունակությունը, ինչն էլ իր հերթին մեծ վնաս է կենտրոնական նյարդային համակարգի համար:

Ճապոնացի գիտնականները գրասենյակներում փորձեր են կատարել, որպեսզի պարզեն, թե բույրերը ինչ ազդեցություն ունեն մարդու աշխատունակության վրա:

Փորձերի արդյունքները ցույց են տվել, որ կիտրոնի և նիվենու (эвкалипт) բույրերը նկատելիորեն նպաստում են աշխատունակության բարձրացմանը և վերացնում քնկոտությունը:

Գիտնականները մի շարք թեստերի օգնությամբ պարզել են նաև, որ նարդոսի բույրով լցված սենյակում համակարգչային օպերատորները 20%-ով քիչ են սխալներ թույլ տալիս, հասմիկի բույրի դեպքում` 30%-ով, սակայն բացարձակ չեմպիոնն այս հարցում մնում է կիտրոնը` իր 50% ցուցանիշով:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика