Ուրբաթ օրվանից կինս հիվանդ էր և պառկած էր անկողնում: Կիրակին՝ տունը համատեղ մաքրելու օրն է, քանի որ երկուսս էլ աշխատում ենք:
Սովորաբար կիսում ենք բոլոր գործերը, բայց պիտի խոստովանեմ, որ մեծ մասն ինքն է անում:
Կինս ամբողջ շաբաթ իրեն վատ էր զգում, ուժ չուներ: Դրա համար էլ կիրակի օրը սկսեցի միայնակ անել ամեն ինչ:Մաքրեցի սառնարանը. մի քանի տոննա փչացած ուտելիք էր հավաքվել:
Լվացի ափսեները, 8 պարկ աղբ հավաքեցի:
Փոշեկուլով մաքրեցի:>
Գնացի տնտեսական խանութ, սովորաբար միշտ ես եմ անում դա, բայց ցուցակը կինս է կազմում:
Նաև մի քանի օրվա սնունդ գնեցի:Այսօր առավոտյան կնոջս տարա բժիշկի, բերեցի տուն: Ամբողջ օրը աշխատանքի վայրում երազում էի, որ երեկոյան գալու եմ տուն և հանգստանամ:
Բայց վերադարձա և տեսա, որ մեր 12 ամյա որդին նույնպես հիվանդացել է: Պիտի նրան էլ խնամեմ:
Հիմա ընթրիք եմ պատրաստում, բայց լվացարանն արդեն լցված է կեղտոտ ափսեներով:
Ուզում եմ լացել…
Ես չգիտեմ, թե կինս ինչպես է հասցնում ամեն ինչ և չի դադարում ժպտալ: