Կնոջ հղիությունն ընթանում էր նորմալ և վերջին երկու շաբաթը կինը պետք է լիներ բժիշկների հսկողության տակ ու գտնվում էր հիվանանոցում:
Եկավ ծննաբերության օրը և լույս աշխարհ եկավ նրանց որդին՝ մի հրաշք բալիկ:Ամուսինը, որ շատ կատակասեր անձնավորություն էր, որոշեց մի չար կատակ անել: Նրանք բավականին ապահովված էին և ունեին երկու թանկարժեք ավտոմեքենա, բայց ամուսինը կնոջ մոտ հիվանդանոց եկավ մի խարխուլ Մոսկվիչով:
Կինը մոտեցավ պատուհանին ու զարմացած նայեց ամուսնուն, բայց ոչինչ չասաց ու այդ պահին ամուսինն ու ընկերները սկսեցին ծիծաղել:Ամուսինը խնդրեց պատուհանից ցույց տալ երեխային: Նույն պալատում կնոջ հետ գտնվում էր մի սևամորթ կին, որ նոր էր ծննաբերել:
Կինը գրկեց նրա երեխային և մոտեցրեց պատուհանին:Ամուսինը տեսնելով սևամորթ երեխային լրջացավ ու զայրացած հայացքով նայեց կնոջը:
Ձեռքի ծաղկեփունջը մի կողմ նետեց ու ձեռքերը բռունցք արեց, դեմքը բազուկի գույն ստացավ:
— Ի՞նչ է սա նշանակում, ինչո՞ւ սևամորթ:
— Իսկ ինչո՞ւ հին Մոսկվիչ:
Ու բոլորը սկսեցին ծիծաղել: Եվ երբ կինը պատուհանին մոտեցրեց իրենց զավակին, ամուսինը չկարողացավ զսպել արցունքները: