Կինն առավոտյան ամուսնու համար ձվածեղ էր պատրաստում: Հանկարծ ամուսինը մտավ խոհանոց.
-Զգույշ…Զգույշ: Մի քիչ էլ կարագ ավելացրու: Աստված իմ, շատ երկար թողեցիր կրակին, շատ դանդաղ ես պատրաստում…Շուռ տուր, հենց հիմա շուռ տուր ձվածեղը…կարագ, էլի կարագ դիր: Որտե՞ղ է մեր կարագը:
Զգույշ…Ասացի, զգույշ: Դու ինձ երբեք չես լսում, երբ ինչ-որ բան ես պատրաստում: Երբեք չես լսում: Խելագարվե՞լ ես…աղ չես ավելացրել:
Չմոռանաս աղի մասին…զգույշ…Դու միշտ, պարտադիր մոռանում ես աղի մասին: Աստված իմ….Ուշադիր եղիր, որ չայրվի: Լսու՞մ ես:
Կինը չէր հասկանում. ի՞նչ եղավ ամուսնու հետ, նա երբեք այսպես չէր անում:
-Ի՞նչ է, խելագարվե՞լ ես, մի՞թե ես ձվածեղ պատրաստել չգիտեմ:
Ամուսինը հանգիստ պատասխանեց.
-Ես ուզում էի ցույց տալ քեզ, թե քեզ ինչպես ես պահում մեքենայի մեջ, երբ ես ղեկին եմ: