Ավստրալուհի Կլեռ Սմիթը վերջերս իր խոստովանությամբ զվարճացրել է ողջ աշխարհին:Իր աղջկա անվան բացատրությունը նա հրատարակել է մի հայտնի ամսագրում:
«Մեր աղջկա համար մենք ընտրել էինք Լանեսրա անունը, մտածում էինք, որ դա յուրահատուկ և ռոմանտիկ անուն է:
Բայց երբ նա դարձավ երկու տարեկան, ամուսինս ինձ ասաց, որ դա իր սիրելի ֆուտբոլային թիմի անվանումն է՝ «Արսենալ», եթե հակառակ կողմից կարդանք»:
Խորամանկ քայլ է:Ապագա հայրիկին հավանաբար չէր հաջողվի համոզել կնոջ՝ իրենց աղջկան ի պատիվ սիրելի ֆուտբոլային թիմի անվանել:
Բայց իր ճկուն տրամաբանության և սրամտության շնորհիվ նա լուծում էր գտել, որի արդյունքում բոլորը գոհ էին մնացել: Սովորե՛ք, տղամարդի՛կ: