-Կարող էիր գոնե մի քանի օր տոլմա պատրաստել,էս ապուրից արդեն հոգնել ենք,-օրեր առաջ ասաց արդեն երրորդ տարին չաշխա-տող ու մեր հաշվին ապրող փեսաս․․․

-Կարող էիր գոնե մի քանի օր տոլմա պատրաստել,էս ապուրից արդեն հոգնել ենք,-օրեր առաջ ասաց արդեն երրորդ տարին չաշխա-
տող ու մեր հաշվին ապրող փեսաս․․․Ես ունեմ երկու երեխա, աղջիկ ու տղա: Նրանք այնքան կապված են միշտ եղել: Ծնվել են նույն
տարում. որդիս հունվարին, իսկ աղջիկս՝ դեկտեմբերին:

Զույգ երեխաների պես են մեծացել՝ ձեռք ձեռքի տված:Երբ որդիս ամուսնացավ, նա կնոջն էլ նույն քնքշությամբ վերաբերվում, ինչ և
քրոջը: Ես հպարտանում էի, որ կարողացել եմ նման տղա մեծացնել՝ ընտանիքին նվիրված: Հույս ունեի, որ աղջիկս էլ արժանի տղա-
մարդու կհանդիպի:Որոշ ժամանակ անց նա մեզ ծանոթացրեց իր ընտրյալի հետ.երբ իմացանք, որ մեր ապագա փեսան փաստաբան է,
ուրախացանք:

Բայց հետո նրա վարքի մեջ սկսեցի գծեր նկատել, որոնք ինձ դուր չէին գալիս: Օրինակ, ամեն անգամ մեր տուն գալիս նա կանգնում
էր հայելու առաջ ու սկսում իր վրա կատվի մազեր փնտրել՝ ակն արկելով, որ մեր կատուն իրեն խանգ արում է:Աղջիկս էլ պաշտպա-
նում էր նրան.

-Մայրիկ, դու չես հասկանում,նա փաստաբան է, դատարան է գնում ամեն օր,հո չի կարող կեղտոտ ու փոշոտ հագուսոտվ ներկայան-
ալ:

Հետո նրանք հայտնեցին, որ պատրաստվում են ամուսնանալ: Աղջիկս խնդրեց՝ թույլ տանք իրենց, որ մեզ հետ ապրեն, որպեսզի կա-
րողանան գումար կուտակել ու հիփոթեքով բնակարան գնել: Փեսայիս ծնող ները ՌԴ-ում են ապրում, այստեղ տուն չունեն, իսկ մինչ
այդ տղան միայնակ էր ապրում վարձով: Դե մենք էլ համաձա յնեցինք՝ հանուն մեր դստեր: Ամո ւսնացան, իմացանք, որ աղջիկս երե-
խայի է սպասում:

Հետո սկսվեց կորոնավիրուսի առաջին ալիքը, փեսայիս կրճատեցին աշխատ անքից: Բայց ես զգում էի, որ նա այն քան էլ չի տխրել
դրա պատճառով: Փնտրում էր գործ, բայց ոչ ոգև որված, իսկ ուր դիմում էր, մերժում էր ստա նում: Թոռս ծնվեց, իսկ նրա հայրը դեռ
սավառնում է երազների մեջ: Ասում ենք.

-Գնա, որոշ ժամանակ որպես փաստաբանի օգնական աշխատիր, ընթացքում պաշտոնի բարձրացում կունենաս:

-Դա էր մնում պակաս, ես փաստաբան եմ: Այդպես լավ չէ, առաջարկեք տաքսի վարել կամ բանվոր աշխատել:

Այս երկու տարվա ընթացքում աղջիկս օն-լայն մասնագիտություն ձեռքբերեց,հիմա երբ երեխան քնած է կամ մենք ենք զբաղվում հե-
տը, համակարգչով աշխատում է: Ստացվում է, որ նրանց ընտանիքը ես ու ամուսինս, ու փոքր երեխա ունեցող աղջիկս է պահում,
իսկ փեսաս… գիշեր-ցերեկ «գործ է փնտրում»:

Աղջկաս երբեմն ակնարկում եմ, որ նրան պետք չէ այդպիսի ամուսին, իսկ նա ասում է՝ չեմ կարող որդուս անհայր թողնել: Ու այդ ա-
մենին գումարած փեսաս դժգհում է մեր պայմաններից, երեկ տեսավ, որ ապուր եմ պատրաստել, գանգատվեց.

-Գոնե տոլմա պատրաստեիր, ինչքան կարելի է ապուր ուտել, արդեն հոգնել ենք:

Ես դեռ լռում եմ՝ մինչև աղջ իկս խելքի կգա:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика