Կարկադեն թեյի տեսակ է, որը պատրաստում են հիբիսկուս (հայտնի է նաև կարկադե, Սուդանի կարմիր վարդ և այլ անվանումներով) բույսի ծաղիկներից: Թեյը հաճելի կարմիր գույն ու թթվաշ համ ունի, իսկ իր օգտակար հատկություններով չի զիջում կանաչ թեյին:
Կարկադեն օգտակար է հատկապես սրտի անբավարավածության, նևրոզի, գաստրիտի դեպքում, օգնում է իջեցնել խելեստերինի մակարդակն արյան մեջ, պաշտպանում օրգանիզմը ալկոհոլային թունավորումներից, կարգավորում աղեստամոքսային համակարգի աշխատանքը:

Կարկադեն զարմանալի հատկություն ունի` օգտակար է թե’ հիպերտոնիայի, թե’ հիպոտոնիայի դեպքում. եթե արյան զարկերակային ճնշումը բարձր է, թեյը պետք է խմել սառը, իսկ եթե ցածր է` տաք վիճակում:
Կարկադե թեյի պատրաստման եղանակը. եռացող ջրին ավելացնել հիբիսկուս ծաղկի մի քանի չորացրած թերթիկ, թողնել եռա ևս 3 րոպե:
Եփելիս պետք է օգտագործել հրակայուն ապակե տարա, իսկ ըմպելիս` ապակե կամ ճենապակե բաժակ. մետաղյա տարաները բացասաբար են ազդում թեյի համուհոտի, օգտակար հատկությունների վրա: Ցանկալի է` թեյը խմել առանց շաքարավազի:
