Կարմիր գինու օգտակար հատկությունները

Առողջությունը պահպանելու լավագույն տարբերակը, իհարկե, ծխելը թողնելն է, սակայն եթե դա ձեզ չի հաջողվում, սովորություն դարձրեք օրական 1 բաժակ կարմիր գինի խմել (ցանկալի է` խաղողի): Շնորհիվ իր հզոր հակաօքսիդանտային հատկությունների` կարմիր գինին նվազեցնում է ծխողների մոտ թոքերի քաղցկեղի առաջացման հավանականությունը:

Ամերիկացի մասնագետները հետազոտություններ են անցկացրել, որոնց մասնակցել են 45-69 տարեկան տասնյակ հազարավոր ծխողներ:

Նրանց առողջական վիճակին հետևել են 3 տարի շարունակ: Այդ ընթացքում տարբեր մասնակիցներ ալկոհոլային տարբեր խմիչքներ են օգտագործել:

Այնուհետև համեմատելով անալիզի արդյուքները` մանագետները պարզեցին, որ օրական 1-2 բաժակ կարմիր գինի խմելով` քաղցկեղի առաջացման հավանականությունը հնարավոր է նվազեցնել 60%-ով: Սա չի նշանակում, սակայն, որ 3-4 բաժակ խմելով կարելի է 60%-ը հասցնել 100%-ի. այս հարցում ևս պետք է պահպանել չափի զգացումը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика