Կանգառում մի փոքրիկ աղջնակ մենակ կանգնած լալիս էր, իսկ նրա կողքին կանգնած մեծահասակները կարծես չէին էլ նկատում. Մոտեցա նրան, պարզվեց…

Կանգառում մի փոքրիկ աղջնակ մենակ կանգնած լալիս էր, իսկ նրա կողքին կանգնած մեծահասակները կարծես չէին էլ նկատում. Մոտեցա նրան, պարզվեց…Այսօր կնոջս տարա հիվանդանոց և միայնակ պիտի տում վերադառնայի:Մոտենում եմ կանգառին, այն տեղ 8-9 հոգի կար կանգնած, իսկ նստարանին մոտ 7 տարեկան աղջնակ է նստած արտասվում:

Դեմքից էլ երևում էր, որ երկար ժամանակ լացել է, բացի այդ ցրտից դողում էր:Կանգնած 8 հոգուց ոչ մեկը չէր մոտեցել երեխային, որ իմանա, թե ինչ է պատահել:Աղջնակին հանգստացնելն այնքան էլ բարդ չէր. ես ուղղակի հարցրեցի, թե ինչ է եղել:Աղջիկը շունչ քաշեց և ասաց, որ կորել է, սխալ տրանսպորտ է նստել:

Պարզվում է, այլ թաղամաս է հասել: Ես բնականաբար հարցրեցի, թե իրեն ուր է պետք գնալ: Խնդրեցի նաև ծնողների հեռախոսահ ամարը, բայց երեխան չգիտեր:Աղջկա նկարագրելուց հասկացա, թե որտեղ է ինքն ապրում:Բռնեցի ձեռքից, անցկացրեցի ճանապա րհը, սպասեցինք երթուղայինին, նստեցրեցի երեխային,

վճարեցի գումարը և խնդրեցի վարորդին՝ աղջկան իջեցնել ճիշտ կանգառում:Աղջնակն ինձ շնորհակալություն հայտնեց և ուրախ բարձրացավ և նստեց: Իսկ իմ գլխում միայն 2 հարց կար:Ինչպե՞ս են ծնողները նման փոքր երեխային միայնակ թողնում, խեղճը ոչ ավել գումար ուներ, ոչ հեռախոս:

Իսկ երկրորդն էլ, ինչը նույնպես սարսափելի է, ինչպե՞ս էին կանգառում կանգնած մարդիկ այդքան անտարբեր մնում, մի՞թե նրանց չէին հուզել փոքր երեխայի արցունքները…Բոլորը զարմանում են, երբ երեխա է կորում, բայց հաճախ դա լինում է մարդկանց անտ արբերության և անուշադրության պատճառով:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика