3 կգ կանաչ լոլիկ պատրաստելու համար անհրաժեշտ է.
200գ կանաչի՝ մաղադանոս, սամիթ, բալի տերև
100գ սոխ
1 գլուխ սխտոր
Հեղուկի համար.
3լ ջուր
9ճ.գ. շաքարավազ
2ճ.գ. աղ
2-3 հատ դափնետերև
5 հատիկ սև պղպեղ
1 բաժակ 9% քացախ
ձեթ՝ 1լ բանկայի համար անհրաժեշտ է 1ճ.գ.
Պատրաստման եղանակ.
Բանկայի մեջ դրեք կանաչին, սխտորը, ձեթը: Հետո ավելացնրեք լոլիկը, եթե դրանք մեծ են, ապա կտրեք երկու մասի: Իսկ վերջում դրեք սոխը:
Հեղուկի համար անհրաժեշտ է եփել բոլոր նշված բաղադրիչները, և տաք վիճակում լցնել լոլիկի վրա: Ստերիլիզացնել 15 րոպե:
Բարի ախորժակ…