Կախարդական դիմակ, որի արդյունքը զարմանալիորեն կապշեցնի Ձեզ…

Առողջ, խնամված մազերը՝ կնոջ գլխավոր զարդարանքն են: Շատ կոսմետիկ միջոցներ բավականին թանկ արժեք, սակայն ոչ միշտ են ապահովում ցանկալի արդյունք:Ներկայացնում ենք տնային պայմաններում պատրաստվող դիմակ, որն իր արդյունավետությամբ կարող է մրցել ցանկացած թանկարժեք բուժիչ միջոցի հետ: Շատ հեշտ է պատրաստվում:

Այս դիմակը կարելի է օգտագործել ցանկացած տեսակի մազերի համար: Բուժիչ արդյունքի հասնելու համար կիրառեք դիմակը 4 օրը մեկ՝ 6 շաբաթվա ընթացքում: Նկատելի արդյունք կլինի առաջին իսկ օգտագործումից հետո, իսկ կուրսի ավարտից հետո ձեր մազերը կլինեն առողջ և գեղեցիկ:

Անհրաժեշտ է.

1թ.գ. դարչին
1ճ.գ. մեղր
50-60մլ ձիթայուղ
Կողմնորոշվեք ըստ ձեր մազերի երկարության, եթե երկար են, ապա կարող եք ավելացնել բաղադրիչների չափաբաժինը:

Ինչպես պատրաստել դիմակը.

Ձիթայուղը լցնել փոքր կաթսայի մեջ և տաքացնել կրակի վրա մինչ 60 աստիճանի:Հանել կրակից և ավելացնել դարչինն ու մեղրը: Լավ խառնել: Թողնել, որ գոլանա:

Կիրառման եղանակ.

Ստացված խառնուրդը քսել գլխամաշկին՝ փափուկ խոզանակի օգնությամբ: Մնացած խառնուրդն էլ քսել մազերին՝ ողջ երկարությամբ: Գլուխը ծածկել տոպրակով և սրբիչով փաթաթել: Թողնել 15 րոպե: Գլուխը լվանալ շամպունով:Այս հրաշալի դիմակը ձեր մազերին կհաղորդի առողջ տեսք և փայլ:

Եղեք առողջ և գեղեցիկ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика