Այդ երեկոն սովորականի նման անցավ:
Ամուսինները պառկեցրեցին փոքրիկ Սատտոնին անկողնու մեջ և շտապեցին հեռուստացույցի մոտ, որ բաց չթղնեն ֆուտբոլային խաղը:Սակայն շուտով ծնողներն ուշադրություն դարձրեցին երեխայի սենյակից լսվող տարօրինակ շշուկին:
Երբ ծնողները փորձեցին հասկանալ, թե ինչ է կատարվում, տեսան, որ երեխան ուղղակի աղոթում է
Ուիթների ընտանիքում ընդունված էր քնելուց առաջ աղոթելը:Երբ երեխային պառկեցնում էին քնելու, ամուսինները միշտ հետևում էին այդ սովորությանը:Սակայն այդ օրը ծնողներն ուղղակի մոռացել էին դրա մասին, և նրանց մտքով չէր անցնում, որ 2 ամյա աղջնակը կարող է անգիր արտասանել աղոթքը:
Կինը հասցրեց նկարահանել երեխայի աղոթելու մի հատվածը:
Աղջիկն առողջություն և բարեկեցություն էր խնդրում ոչ միայն հոր ու մոր համար, այլև տատիկների, պապիկների, նույնիսկ Սանտայի համար:
Զարմացած Կետրինը հրապարակեց տեսանյութն իր էջում՝ անկնկալելով միայն մտերիմների արձագանքը:Սակայն մի քանի օր անց հոլովակը տարածվեց ողջ համացանցում:
Մարդիկ միաձայն պնդում են, որ ծնողների բախտը շատ է բերել, որ այդպիսի երեխա ունեն և կարողացել են դառնալ այդ հուզիչ ակնթարթի ականատեսը: