Ծննդաբերության այս պատմությունը մտել է մարդկության պատմության մեջ…

2016 թ. հունիսի 24-ին յուրահատուկ դեպք է տեղի ունեցել Ուկրաինայի պատմության մեջ:

Երկրի անկախ պատմության մեջ առաջին անգամ լույս աշխարհ է եկել բնական ճանապարհով բեղմնավորված հնգյակ:

Հերոսուհի մայրը Օդեսայի 37-ամյա բնակչուհի Օքսանա Կոբելեցկայան է:Հետաքրքիր է, որ նրա ընտանիքում երբեք նույնիսկ երկվորյակ չի եղել:

«Մեր ընտանիքներում՝ և՛ իմ կողմում, և՛ ամուսնուս, երբեք երկվորյակ կամ եռյակ չի եղել:

Երբեք չէի մտածի, որ ինձ հետ կարող է սա տեղի ունենալ»,- պատմում է Օքսանան:Նա և ամուսինն արդեն ունեցել են 3-ամյա դուստր և որոշել են ևս մեկ երեխա ունենալ:

Որքան են զարմացել, երբ հղիության 8-րդ շաբաթում ուլտրաձայնային հետազոտության ժամանակ իմացել են այս լուրը:

«Կին բժիշկը, որը հետազոտում էր, անասելի ուրախացավ, չէ՞ որ այսպիսի բան շատ հազվադեպ է լինում հետազոտողի աշխատանքում:

Հետո ճշգրտեց, որ 5 պտուղ հստակ երևում է, բայց կարող է և վեցերորդ լինել»,- հիշում է Օքսանան:

Ծննդաբերության ժամանակ մոր հետ բժիշկների ամբողջ թիմ է աշխատել, այդ թվում՝ բժշկության 2 պրոֆեսոր:

Օքսանայի խոսքով՝ բժիշկներն իր վրա դողացել են ինչպես բյուրեղյա ծաղկամանի վրա: Արդյունքում լույս աշխարհ է եկել 5 հիասքանչ երեխա՝ 3 տղա և 2 աղջիկ:Նրանց անվանել են՝ Դենիս, Վլադիսլավ, Դավիթ,

Դարյա և Ալեքսանդրա:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика