Ծննդաբերելուց հետո մայրը ուղղակի ձեռնոցով ծածկեց նորածին երեխային․ Առավոտյան բժիշկները ուղղակի շոկի մեջ էին

Ծննդկան հերոսուհու անունը Յամիլ Ջեքսոն է: Նրա որդին՝ Զախարին, ժամկետից 12 շաբաթ շուտ ծնվեց: Նա ընդամենը 1200 գ. էր կշռում, տեղափոխվեց վաղածին երեխաների բաժանմունք:Յամիլն օրեր շարունակ նըս-տում էր փոքրիկի օրորոցի մոտ, բայց գիշերները բժիշկները նրան տուն էին ուղարկում…

Ամեն անգամ գնալիս Յամիլը վախենում էր, որ կվերադառնա և իր փոքրիկին ողջ չի գտնի:Յամիլը թևաթափ չե-ղավ:Նա շատ էր լաց լինում, մտահոգվում, բայց լավագույնի հույս ուներ: Նա մի հրաշալի մի-ջոց հորինեց… Տուն գնալով՝ զբաղվում էր տնայն գործերով, ուտելիք էր պատրաստում, սպասքն էր լվանում:Նա ամբողջ ժամանակ մտածում էր հիվանդասենյակում թողած երեխայի մասին:

Մի անգամ նրա հայացքն ընկավ սովորական ռետինե ձեռնոցներին… Եվ լավ միտք հղացավ:Յամիլը սովորա-կան կտորե ձեռնոցի մեջ կտավատի սերմեր լցրեց ու հաջորդ օրը հիվանդանոց տարավ: Մինչ նստած էր որդու կողքին, ձեռնոցն իր մարմնի մոտ էր պահում: Գործվածքը ներծծում էր նրա բույրը, իսկ ձեռ-նոցի միջի սերմերը տաքանում էին:

Գիշերը տուն գնալուց առաջ նա փոքրիկին ծածկում էր ձեռնոցով: Հաջորդ օրը բուժքույրերը Յամիլին ասացին, որ նրա երեխան անխռով քնել էր, խնդիրներ չէր ունեցել սրտխփոցի և շնչառության հետ կապված: Դրանից հե-տո կինը ձեռնոցն ամեն գիշեր թողնում էր երեխայի մոտ:

Բուժքույրերը Յամիլին խնդրեցին մյուս մայրերի համար էլ նույնպիսի ձեռնոցներ պատրաստել: Նա իր ձեռքով տարբեր գործվածքներով ավելի քան 100 մոդելի ձեռնոց կարեց և տարավ մայրերի համար, ովքեր նույն ծանր փորձության միջով էին անցնում:

Հրաշք-ձեռնոցներն իսկական փրկություն էին…Հիմա Յամիլն ընկերություն ունի, որը վաղածին երեխաների համար հատուկ ձեռնոցներ է պատրաստում ու վաճառում: Նրա որդին արդեն դեռահաս է : Նա շատ է հպար-տանում իր մորով: Այդ ձեռնոցներն օգնում են հազարավոր մայրերի ողջ աշխարհում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика