Այսօր կարելի է հանդիպել մի շարք մտքերի, թե ինչի մասին ենք մենք զղջալու ծերության ժամանակ:
Շատերը համոզված են, թե դրանք լինելու չճամփորդելու, երեխաներին սխալ դաստիարակելու ու նմանատիպ մտքեր: Իհարկե միգուցե գտնվեն մարդիկ, որոնց զղջումը այդ մասին կլինի, սակայն ծերերի մեծ մասը հիմնականում այլ բաների մասին է մտածում:Ծերության ժամանակ մենք զղջալու ենք, որ թույլ ենք տվել ոմանց մեզ օգտագործել:
Թույլ ենք տվել ոմանց մեզ ուղղություն ցույց տալ, ասել թե ինչը ինչպես և երբ անել:Ծերանոցների աշխատակիցները ամեն օր տեսնում են, թե այնտեղ գտնվող տարեցներն ինչի համար են զղջում: Նրանք ասում են, որ պետք է խոսել, անգամ բռունցքները գործի դնել, բայց չլռել:
Երբ ղեկավարը ստիպում է երեք հոգու փոխարեն աշխատել, ամուսինը ձեռք է բարձրացնում, հարազատները չարաշահում են բարությունն ու հյուրընկալությունը, հարկավոր չէ դա հանդուրժել:Կանայք զղջում են, որ հանդուրժել են հարբեցող ամուսնուն, որ հրաժարվել են իրենց կյանքից հանուն ընտանիքի ու երեխաների, որոնք հիմա նգամ չեն էլ այցելում իրենց:
Մարդիկ զղջում են, որ ողջ կյանքում ձգտել են լավը լինել այլոց համար, նվիրվել ու նվիրել անգին ու թանկ ժամանակը:Այսօր այդ մարդիկ միայնակ են ու անգամ հիշելու բան չունեն: Նրանց բոլոր հիշողությունները միայն զղջմնա զգացում են առաջացնում: