Fithacker.ru կայքը գրում է, որ, եթե երբեք չեք լսել մորինգա ծառի մասին, ապա պետք է իմանաք, որ սա աշխարհում ամենաօգտակար ծառերից մեկն է։
Այն վիտամին C-ի, սպիտակուցների, ճարպերի, կալիումի, երկաթի և այլ կարևոր նյութերի աղբյուր է։Նրա արմատը, տերևները, ծաղիկներն օգտագործվում են՝ որպես սննդային հավելում, ինչպես նաև՝ մաշկի համար նախատեսված խնամքի միջոցների և կոսմետիկ միջոցների պատրաստման ընթացքում։
Այս ծառի 100 գրամ տերևները պարունակում են` 25 անգամ շատ երկաթ, քան սպանախը, 12 անգամ շատ վիտամին C, քան նարինջը, 17 անգամ շատ կալցիում, քան կաթը. 10 անգամ շատ վիտամին A, քան գազարը, 9 անգամ շատ սպիտակուց, քան, յոգուրտը,
15 անգամ շատ կալիում, քան բանանը:Ծառը պարունակում է քիմիական միացություններ, որոնք ամրացնում են իմունիտետը, պայքարում սրտի հիվանդությունների, աթերոսկլերոզի դեմ, ինչպես նաև հակավիրուսային, հակաօքսիդանտային և ուռուցքները ճնշող հատկություններ ունեն։
Շնորհիվ բջջանյութի մեծ քանակի՝ այն մաքրում է աղիները ճարպոտ մթերքից առաջացող ավելորդ վնասակար նյութերից։Կարգավորում է վահանաձև գեղձի աշխատանքը։ Պայքարում է բակտերիաների դեմ, որոնք գաստրիտի, խոցի և որովայնի քաղցկեղի առաջացման պատճառ են դառնում։ Տերևները պարունակում են ամինաթթուներ, հանքանյութեր և վիտամիններ։