Հավանաբար քչերը գիտեն, որ այս համեմունքը, որ հիմնականում օգտագործվում է խոհանոցում, ունի հրաշալի բուժիչ հատկություններ: Այն հարուստ է սնուցող նյութերով, որոնք անհավատալիորեն օգտակար են:
Այն ունի հակաբորբոքային, հակասնկային, մանրէասպան, ցավազրկող հատկություններ: Մեխակը հանգստացնում է ատամնացավը, լնդերի և կոկորդի բորբոքումը:
Դրա համար պետք է մեխակի մի քանի հատիկ լցնել եռացող ջրի մեջ, թողնել սառչի: Այս թուրմով կարող ենք ողողել բերանը:
Այս նպատակով կարելի է օգտագործել նաև մեխակի յուղը, քսելով այն լնդերին և ատամներին: Մեխակը օգնում է նաև վերքերի և այրվածքների դեպքում:
Մեխակը հիանալի մաքրում է արյունը, տոքսիկ նյութերից և լավացնում է արյան շրջանառությունը: Բացի այդ նա բարձրացնում է իմունիտետը:
1լ ջրին ավելացնել 1 թ գդալ մեխակ և եռացնել տասը րոպե: Ընդունել այն օրվա մեջ 3 բաժակից ոչ ավել: Այս թեյը օգտակար է նաև հազի դեպքում:
Մեխակը նպաստում է նյութափոխանակությանը, մեծացնում է թքի և այն հեղուկի քանակությունը, դրանով իսկ օգնելով ճարպի արագ հալեցմանը:
Վիրուսներից խուսափելու համար պետք է բերանում պահել մեխակի 2 հատիկ, դա քեզ կօգնի խուսափել վարակից և կարգավորել իմունիտետը:
Մարսողության կարգավորում: Մեխակը կարգավորում է մարսողությունը:: Օգնում է ազատվել սրտխառնոցից, փորկապությունից և աղիքների անհարմարությունից:
Դժվար է հավատալ, որ այս հասարակ միջոցը ունի այսքան օգտակար հատկություններ: Բայց իրականում, սա դեռ ողջ բուժական միջոցները չեն:
Վերջին շրջանում կատարված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ մեխակը կարող է պայքարել ուռուցքների դեմ: Թեյ խմելուց մի մոռացեք 1-2 հատիկ մեխակ ավելացնել: