Խորհուրդ D վիտամինի պակասը լրացնելու համար

Առողջ մարդկանց մեծ մասը D վիտամինի անհրաժեշտ քանակն օրգանիզմում կարող է ապահովել արևի տակ մի երկու ժամ անցկացնելով: Այս հարցին պետք է ուշադրություն դարձնեն հատկապես նրանք, ովքեր, այսպես կոչված, ռիսկային խմբում են:

Առաջին հերթին ռիսկային խմբում են կերակրող մայրերը, որոնց օրգանիզմում կալցիումն առավել ինտենսիվորեն է յուրացվում:

Ռիսկային խումբ են կազմում նաև քաղաքաբնակները, ովքեր իրենց կյանքի զգալի մասն ացկացնում են փակ տարածություններում` տանը, աշխատավայրում և այլն: Եվ երրորդ խմբում այն մարդիկ են, ովքեր երիկամների արատ կամ հիվանդություն ունեն. այս դեպքում երիկամներն ինքնուրույն չեն կարողանում կալցիֆերոլ հորմոնն ակտիվացնել, և խախտվում է կալցիումի ու ֆոսֆորի յուրացման բնական ընթացքը:

Ռիսկային խումբ կազմող մարդկանց խորհուրդ է տրվում սննդակարգ ընդգրկել D վիտամինով, կալցիումով և ֆոսֆորով հարուստ մթերքներ` ձվի դեղնուց, ձուկ և ծովամթերք, կաթ, պանիր և այլն:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика