Եգիպտոս-Կիև ինքնաթիռում տեղի ունեցած հուզիչ դեպք: Մոտ 8 տարեկան մի տղա տաք թեյով թղթե բաժակը շրջեց իր աճուկի վրա:
Նա այնպես ուժեղ էր բղավում, որ մարդիկ վեր ցատկեցին իրենց տեղերից: Վազում էին բորտուղեկցորդուհիները, օգնության էին շտապում կանայք առաջինից վերջին շարքերից, տղամարդիկ հարցնում էին՝ ինչպես օգնել: Իսկ տղան բղավում էր ու բղավում և խնդրում էր. «Հայրի՛կ, հայրի՛կ, խնդրում եմ, ինձ չծեծես: Չծեծես»:
Երեխան, որն այդպիսի ցավ էր զգում, վախենում էր, գիտեր: Գիտեր, որ իրեն կծեծեն․․․ թղթե բաժակը շրջելու համար: Նրա ձայնի մեջ այնքան հուսահատություն և վախ կար, որ ես՝ 4 երեխաների մայր, պարզապես լաց եղա սեփական անօգնականության զգացումից: Ես կյանքումս ավելի հուզիչ ոչինչ չէի տեսել, քան կարմիր հետքերով մերկ ոտքերով այդ տղան, որը գնում էր բորտուղեկցորդուհու հետևից:
Եվ նրա ոսկե շրջանակով ակնոցով խիստ գանգրահեր հորից վատ, որը բղավում էր. «Ես քեզ ասում էի՝ ուշադիր»: Խնդրում եմ, մի՛ ծեծեք ձեր երեխաներին: Երբեք: Մի՛ ծեծեք, եթե նրանք ինչ-որ վատ բան են արել, մի՛ ծեծեք, եթե խաբել են կամ չեն ցանկացել ուտել շիլան, մի՛ ծեծեք, եթե «2» են ստացել, կամ ինչպես ձեզ թվում է, դիտավորյալ չեն ուզում հասկանալ մաթեմատիկան: Հատկապես մի՛ ծեծեք մանկական անշնորհքության համար:
Երեխաները սեր են: Խնդրում եմ, ձեր մեջ ուժ գտեք բացատրելու, համբերություն՝ սպասելու, նրբություն՝ գթալու համար: Ձեր մեջ ուժ գտեք սեփական երեխայի համար դառնալու ամենամեծ, ամենահավատարիմ, ամենասիրելի ընկերը: