Շառլոտա Գուտենբերգի ամուսինն իր հայացքներն է ունեցել կնոջ արտաքին տեսքի հարցում: Ուստի Շառլոտան, լինելով լավ կին, միշտ պահպանել է այն կերպարը, որը դուր է եկել իր սիրելիին:
Միևնույն ժամանակ նա ողջ կյանքում երազել է դաջվածք անել:Բայց վերը նշված պատճառներով Շառլոտան նույնիսկ չի մտածել դա անել:
10 տարի առաջ Շառլոտայի ամուսինը մահացել է, և նա որոշել է իր երազանքն ի կատար ածել… Հիմա Շառլոտան 67 տարեկան է, նա Գինեսի գրքի ռեկորդակիր է որպես մարմնի վրա ամենաշատ դաջվածքներ ունեցող տարեց կին:
Ներկայումս նրա մարմնի ավելի քան 90%-ը ծածկված է տարբեր պատկերներով:
Հետաքրքիր է, որ Շառլոտայի ներկայիս ամուսինը լիովին կիսում է նրա նախասիրությունը:Ավելին՝ նա էլ նույն ռեկորդն է սահմանել տարեց տղամարդկանց մեջ:
Տեսանյութը դիտեք ստորև՝