Հասնելով դրամարկղի մոտ տարեց կինը, որ կլիներ մոտ 85 տարեկան, վճարեց և ուզում էր դուրս գալ խանութից:
Այդ պահին մի երիտասարդ տղամարդ, թափթփված տեսքով, ձեռքը տարավ դեպի տատիկի պայուսակը, կայծակնային արագությամբ բացեց այն ու կրկին հետ քաշեց և ուզում էր արագ հեռանալ: Նրան կանգնեցրեց ոստիկանը.
— Լսիր ստահակ, տատիկի՞ն ես կողոպտում:
— Ես ոչինչ չեմ վերցել, թող ինձ:
— Կանգնիր,- ասաց ոստիկանն ու ձեռքով մի ուժգին հարված հասցրեց երիտասարդի դեմքին:
— Ես տատիկին օգնել եմ, այլ ոչ թե կողոպտել:
— Այդ ինչպե՞ս:
— Տատիկը աղցան էր գնում, վաճառողուհին տատիկին աղցանը տվեց առանց նռան հատիկների, երբ տատիկը հարցրեց, թե ինչու է նրան առանց նռան հատիկների աղցան տվել, վաճառողուհին նրան արհամարհեց և հաջորդ գնորդին սպասարկեց, ես մի նուռ գնեցի և գցեցի տատիկի պայուսակի մեջ:
Այդ ողջ ընթացքում տատիկն ուշադիր լսում էր, նայեց պայուսակի մեջ ու նկատեց նուռը:
Դուրս բերեց այն և ցույց տվեց ոստիկանին, ու հետո ձեռնափայտով մի հարված հասցրեց նրան ու զայրացած ասաց.
— Ստահակը դու ես թե՞ նա, ազնիվ երիտասարդին գող ես անվանում, օրինակ վերցրու նրանից, լավ կլիներ դու էլ ուշադիր լինեիր ու մտածեիր ինչով օգտակար լինես:
Այնուհետև գրկեց երիտասարդին ու ասաց.
— Շնորհակալություն որդիս, ես իսկապես նուռ շատ էի ուզում, բայց գումարս չբավարարեց այն գնելու համար: