Արդեն մոկ մեկ շաբաթ է ինչ չեն դադարում խոսակցությունները՝ Գայանե Ասլամազյանի և նրա նախկին ամուսնու մասին․․․
Սկզբում տեղեկություն հայտնվեց, որ դերասանուհու ամիսինը և նրա քույրը ձերբակալվել և կալանավորվել են․․․
Ապա խոսվեց, որ Ջիանի Օնչոն՝ Գայանեի նախկին ամուսինը, մեղադրվում է 40 կգ․ կոկային անօրինական տեղափոխման մեջ, ինչպես նաև փողերի լվացման․․․
Աչքի ընկնելու առիթը բաց չթողեց դերասանուհի Անժելա Սարգսյանն, ու շատերի կարծիքով իրեն հրեշտակի տեղ դրած սկսեց իբրև թե աջակցել Գայանեին․․․
Ասլամազյանի հասցեին հնչեցին բազմաթիվ վիրավորական ու մեղադրական խոսքեր․․․
Ոմանք պնդեցին, որ դերասանուհին անհնար էր, որ տեղյակ չլիներ իր ամուսնու մութ գործերից․․․
Ոմանք էլ հանձն առան Գայանեյի պաշտպանության դժվարի գործը․․․․
Սակայն այստեղ առավել հատկանշականն ու էականն այն է, թե ուներ արդյոք Գայանեն պաշտպանության կարիք, կար նրա մեղքը մատնանշող, ապացուցող որևէ փաստ, և կամ ունի արդյոք որևէ մեկը մեղադրելու, առավել ևս վիրավորելու Գայանեին՝ թեկուզ և հստակ իմանալով, որ դերասանուհին տեղյակ է եղել այդ գործերից․․․
Կարծում եմ, որ ոչ։ Դրա իրավունքն ունի միայն դատարանը, իսկ հասարակական կարծիքի զոհ դառնալն ամենահեշտն է․․․
Գաղտնիք չէ, որ շատերը՝ պարապությունից դրդված ապրում են այս կամ այն հանրային անձի կյանքով, ու առիթը բաց չեն թողնում իրենց հեղինակավոր կարծիքը, կամ պնդումն անել վերջինիս թույլ տված որևէ թերության մասին․․․
Ինչևէ․ փաստը մնում է փաստ, որ հասարակության մեջ չարությունն, իսկապես շատ է․․․
Եվ ես, լինելով այդ հասարակության մի մասնիկը, նույնպես զերծ չեմ մնա այդ չարությունից ու կասեմ, որ ուղղակի թքած ունեմ ձեր կարծիքի վրա, որ ուղղակի զզվում եմ ձեզնից, ով հայոց բանբասկոտ տիկնայք ու պարոնայք․․․
Ով եք դուք, որ ամենավերջին ձևերով վիրավորեք մարդուն, թեկուզ անգամ որ նա մեղավոր լինի, ով եք դուք հայհոյախառն ձեր մմեկնաբանություններով թունավորեք ուրիշի կյանքը․․․
Ապրեք ձեև սեփական կյանքով, եթե իհարկե ունեք այն, ու քիթներդ մի խոթեք ուրիշի անձնականի մեջ․ Ֆեյսբուքի իր էջում գրել է Լիլիթ Պետրոսյանը․․․