Լոբազգիների կարևորությունը մեր օրգան համակարգի վրա

Բժիշկ-սննդաբան Խադիր Ջամիլի կարծիքով՝ սննդակարգում լոբու գործածությունը կօգնի նվազեցնել օնկոլոգիական հիվանդությունների զարգացման հավանականությունը: Սա պայմանավորված է նրանով, որ լոբին պարունակում է ֆենոլային միացություններ, որոնք շատ կարևոր են օրգանիզմի համար:

Մասնագետի խոսքով՝ յուրահատուկ տարրերը, մասնավորապես՝ նիտրոզամինները, միկոտոքսինները և պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածիններն, օգնում են նվազեցնել մուտագեն միացությունների ազդեցությունը: Հենց այս միացություններն էլ օժտված են նման հզոր հակաքաղցկեղային հատկություններով և պաշտպանում են նման վտանգավոր հիվանդությունից:

Ընդ որում՝ մասնագետն ընդգծում է, որ մուգ գույն ունեցող լոբու տեսակները պարունակում են ավելի շատ ֆլավոնոիդներ, ինչը նշանակում է, որ դրանք օժտված են ավելի հզոր հակաքաղցկեղային հատկություններով: Բացի այդ, լոբին օգնում է նաև դանդաղեցնել քաղցկեղի զարգացումը, եթե ուռուցքն արդեն իսկ ի հայտ է եկել, ուստի այն հարկավոր է անպայման ներառել սննդակարգում այս հիվանդության բուժման ընթացքում:

Առհասարակ լոբին շատ օգտակար է օրգանիզմի համար: Այն բարելավում է սրտամկանի աշխատանքը, ամրապնում է իմունային համակարգը և շատ օգտակար է աղեստամոքսային տրակտի համար, ուստի այն պետք է անպայման ներառել սննդակարգում և հնարավորինս հաճախ ուտել լոբով ուտեստներ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика