Լիմոնի բազմակողմանի օգտակարությունը…

Տոներից առաջ բոլորը ցանկանում են գեղեցիկ կառուցվածք ունենալ ու մաքրել օրգանիզմը: Դրանում կարող է օգնել կիտրոնի դիետան:Կիտրոնը նվազեցնում է քաղցի զգացողությունը:

Բացի այդ, այն այրում է օրգանիզմի ավելորդ ճարպերը, լավացնում է նյութափոխանակությունն ու առհասարակ` մաքրում է օրգանիզմը:Միևնույն ժամանակ կիտրոնի դիետան հակաուցված է այն մարդկանց, ովքեր խնդիրներ ունեն ստամոքսի հետ կամ քարեր՝ երիկամներում:

Հիմա բուն դիետայի մասին: Այն տևում է 14 օր և այս դիետային կարելի է դիմել միայն տարին 1-2 անգամ:Սննդակարգը բավական հեշտ է հիշել: Երկու շաբաթվա ընթացքում ամեն օր պետք է քամել մի քանի կիտրոն ու խմել դրանց հյութը: Ընդ որում, առաջին շաբաթվա ընթացքում պետք է ամեն օր ավելացնել կիտրոնների քանակը, այսպիսով` երկուշաբթի քամել ու խմել մեկ կիտրոնի հյութ, երեքշաբթի` երկու, չորեքշաբթի` երեք ու այսպես շարունակ:

Իսկ երկրորդ շաբաթվա ընթացքում` հակառակը, նվազեցնել դրանց թիվը:Նշենք, որ խմելուց առաջ կիտրոնի հյութին կարող եք ջուր ավելացնել:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика