Մաշկային խնդիրները կարող են առաջանալ ցանկացած տարիքում և տարբեր պատճառներով: Դրանք կարող են պայմանավորված լինել հորմոնալ խանգարումներով, ներքին օրգանների աշխատանքի խանգարումներով կամ լինել մաշկաբանական հիվանդությունների հետևանքով:
Բացի այդ, տարիների ընթացքում մաշկը կորցնում է իր առաձգականությունն ու սկսում է պատվել կնճիռներով և պիգմենտային հետքերով, որոնցից ազատվելն այդքան էլ հեշտ չէ: Սակայն գոյություն ունեն շատ պարզ ու արդյունավետ բնական միջոցներ, որոնք կօգնեն ձեռք բերել երիտասարդ, առողջ ու գեղեցիկ մաշկ:
Այս դիմակները ոչ միայն խոնավեցնում ու սնուցում են մաշկը, այլև դարձնում են այն ավելի ձիգ ու առաձգական, ազատում են պիգմենտային հետքերից, աչքերի տակի մուգ շրջանակներից ու մանր կնճիռներից: Ընդ որում՝ դրանք պարունակում են միայն բնական օգտակար բաղադրիչներ, ուստի, ի տարբերություն կոսմետիկ միջոցների, չեն առաջացնում կողմնակի բարդություններ:
Օսլայով դիմակ
Օսլայով դիմակը մաշկը ձգելու, սնուցելու, հարթացնելու և վերականգնելու լավագույն միջոցներից մեկն է: Սակայն հարկ է հիշել, որ օսլան խորհուրդ է տրվում օգտագործել յողոտ մաշկի ու լայնացած ծակոտիների դեպքում: Դիմակը պատրաստելու համար հարկավոր է խառնել մեկ թեյի գդալ մեղրը, մեկ լիքը թեյի գդալ օսլան, մեկ թեյի գդալ թարմ վարունգի կամ հալվեի հյութը և մեկ թեյի գդալ կեֆիրը (կամ թթվասեր), այնուհետև ստացված զանգվածը քսել դեմքի մաքուր մաշկին, թողնել 15-20 րոպե և լվացվել մաքուր (ցանկալի է եռացրած) ջրով: