Իսկ ես ամաչում էի, որ աղջիկ երեխա եմ լույս աշխարհ բերել․․․Պատմություն բոլոր նրանց համար, ովքեր տարբերություն են դնում
երեխաների մեջ։Ախ, որքան ինքնամոռաց էր իմ ու ամուսնուս միջև սերը: Առանց միմյ անց նույնիսկ մեկ օր չէինք կարո ղանում ապ-
րել: Մեր կյանքը հարթ էր ընթանում, ունեինք բնակարան, լավ եկամուտ:

Եվ երբ ես հղիացա, նա ինձանից շատ էր ուրախանում: Մենք տղա էինք ուզում, բայց ծնվեց աղջիկ:Հիմա դա շատ անմիտ և դաժան
է թվում, բայց ես երկ ար ժամանակ չէի ընտելանում երեխային, որովհետև նա աղջիկ էր: Ես ուզում էի ամ ուսնուս տղա պարգևել:
Ինձ լիարժեք չէի զգում: Դա դարձավ իմ կոմպլեքսը:
Ես ամաչում էի ասել, որ երեխաս աղջիկ է: Ամուսինս տեսնում էր իմ՝ երեխայի հանդեպ վերաբերմունքը: Սկզբում նա ինձ համոզում
էր: Չնայած սարսափելի է, երբ մորը կոչ են անում սիրել սեփական երեխային:Իսկ հետո նրա հա մբերության վերջը եկավ: Մի քանի
օր առաջ նա ասաց, որ ուրիշ կնոջ մոտ է հեռանում: Դա ինձ համար սարսափելի հարված էր: Ես ամեն ինչի պատրաստ էի, բայց ոչ
դրան:

Հիմա, երբ նա փաստացի մեզ հետ չի ապրում, ես հասկացա, թե նա ինձ համար որքան թանկ է, ինչպես և մեր երեխան, մեր աղջիկը:
Նա ամուսնուս կրկնօրինակն է, իմ ու նրա մասնիկը: Ամուսինս կտրականապես հրաժարվեց վերադառնալ: Ակնհայտ էր, որ իմ՝ երե-
խային չսիրելը ջնջել էր մեր մեջ եղած ամեն լավ բան:Իսկ հիմա իմ աղջկանից ավելի թանկ և սիրելի էակ չկա ողջ աշխարհում: Նա
արդեն ինն ամսական է: Նա գեղեցիկ, կենսուրախ երեխա է: Շնորհակալ եմ սկեսուրիս. օգնում է, մխիթարում: Բայց ես սպասում եմ
ամուսնուս, սպասում եմ, որ մի օր կների և կվերադառնա:
