Շատ մարդիկ համարում են, որ հոդացավը ծերացման գործընթացի բնական արդյունք է: Սակայն կան բազմաթիվ դեպքեր, երբ մարդիկ անտանելի ցավ են զգում վիտամինի պակասի հետևանքով: Հենց այս պատճառով դուք պիտի մնաք ֆիզիկապես ակտիվ:
Մի քանի հետազոտություններ ցույց են տվել, որ հաճախ հոդացավերը առաջանում են վիտամին D-ի պակասի դեպքում:
Ավելին, եթե այդ խնդիրը չլուծվի ժամանակին, ապա ցավը կուժեղանա և կհանգեցնի ոսկորների հետ կապված խնդիրների և արթրիտի:
Անհրաժեշտ է իմանալ օրգանիզմում վիտամին D-ի պակասի ախտանիշները.
խախտված բալանս
վատ քուն
այրոց և քոր ոտքերի շրջանում
ոտքերի ցավ
Առաջին հերթին, վիտամին D-ի մակարդակը բարձրացնելու համար դուք պիտի ենթարկվեք արևի ազդեցությանը, օրական առնվազն 10-15 րոպե:
Նաև կարող եք շտկել խնդիրը որոշակի սննդամթերքի՝ դեղնուց, սունկ, թյուննոս ձկան օգնությամբ:
Նաև ցանկալի է օգտագործել վիտամին D3: Դոզան կարող է որոշել միայն բժիշկը՝ համապատասխան հետազոտություն իրականացնեու արդյունքում: