Իսկ Դուք գիտե՞ք սրբապատկերները տան որ հատվածում պետք է դրվի…

Տատիկս ինձ միշտ ասում էր, որ սրբապատկերները պետք է ճիշտ տեղում դրված լինեն: Մեր նախնիները հատուկ նշանակություն էին տալիս սրբապատկերներին և դրանք պահում էին տան ամենալավ անկյունում, և այդ անկյունն անանում էին «կարմիր»: Դա տան ամենասիրված ու ամենագեղեցիկ հատվածն էր:Հաճախ սեղանը, որի շուրջ ճաշում էր ընտանիքը, դրվում էր այդ սրբապատկերների մոտ և այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ սրբապատկերների վրա պատկերված սրբերը դառնում էին ընտանիքի անամները:«Կարմիր» անկյունը տան ամենակարևոր հատվածներից է:

Այդ հատվածում չպետք է դնել այլ առարկաներ, կեղտոտ իրեր, այլ պատկերներով նկարներ, քանի որ սրբապատկերների ուժը կարող է ճնշվել այդ իրերից բխող էներգիայից:


Սրբապատկերների համար լավագույն հատվածը տան արևելյան մասն է, ինչպես անում էին մեր պապերը: Եթե որոշել եք սրբապատկերը տեղադրել խոհանոցում, ապա ամեն անգամ ուտելուց առաջ աղոթեք:

Սրբապատկերները չի կարելի տեղադրել էլեկտրոնիկայի մոտ: Դրանով նվազում է սրբապատկերի ուժը: Նրան հարգանքով վերաբերվեք, հատկացրեք առանձին, մաքուր հատված:Շուրջը չպետք է լինեն այլ բովանդակությամբ գրքեր, այլ կրոններին վերաբերող խորհրդանիշներ, լուսակարներ, նկարներ:Սրբապատկերը կարելի է տեղադրել երեխայի մահճակալի մոտ, որպեսզի այն պահպանի երեխայի քունն ու հանգիստը, սակայն այնպես, որ երեխայի ձեռքը դրան չհասնի:

Դա խաղալիք չէ:Կարևոր է նաև սրբապատկերների ճիշտ տեղակայումը: Կենտրոնում միշտ պետք է լինի Հիսուսի պատկերը, աջ կողմում՝ Մարիամ աստվածածնի, իսկ ձախ կողմում՝ Հովհաննես Մկրտչի սրբապատկերները: Փրկչի սրբապատկերը պետք է լինի կենտրոնում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика