Չամիչի օգտակար և բուժիչ հատկությունները հայտնի են դեռևս վաղ ժամանակներից. այն ամրապնդում է նյարդային համակարգը: Չամիչը ազդում է նաև որպես հանգստացնող միջոց:Բժիշկները խորհուրդ են տալիս չամիչ ուտել անեմիայի և ընդհանուր թուլության ժամանակ, տենդի և աղեստամոքսային տրակտի խանգարումների ժամանակ, ինչպես նաև սրտի և երիկամների հիվանդությունների ժամանակ:
Չամիչի մեջ առկա են մեծ քանակությամբ պրոտեիններ, թիամին և նիացին, ճարպեր, ինչպեսս նաև բազմաթին հանքային աղեր: Չամիչի բուժիչ հատկությունները պայմանավորված են չոր մրգերում առկա օգտակար հանքային աղերով, օրգանական թթուներով և վիտամիններով:
Առավել օգտակար է մուգ չամիչը, սև խաղողը և դրանից պատրաստված գինին, քան դրանց բաց տեսակները:
Չամիչի օգնությամբ բուժում են անգամ կարիեսը և լնդերի հիվանդությունները: Դրանում առկա հակաօքսիդանտները ճնշում են ատամնաբուժական բազմաթիվ հիվանդությունների պատճառ հանդիսացող մանրէների աճը:Չամիչն ամրապնդում է թոքերը, սիրտը, նյարդային համակարգը, այն անգամ ճնշում է ցասումը և հանդարտեցնում նյարդերը:
Չամիչի հատկություններն էապես գերազանցում են խաղողի հատկություններին, ինչի մասին գիտեին նույնիսկ հազարամյակներ առաջ: Չամիչը օգտագործվում էր բժշկության մեջ դեռևս վաղուց:Չամիչի եփուկը և սոխի հյութն օգտակար են հազի, մրսածության, կոկորդի հիվանդությունների ժամանակ:
100 գրամ չամիչի վրա լցնել եփած ջուր և թողնել 10 րոպե, ճզմել, ապա խառնել մեկ գդալ սոխի հյութի հետ և խմել կես բաժակ օրական 3 անգամ: Ուժեղ հազի և բրոնխիտի ժամանակ 30 գ չամիչը 45 րոպե թողնել եփած սառեցված ջրում և քնելուց առաջ ուտել տաք կաթի հետ միասին:
Չամիչն օգտակար է հատկապես նրանց, ովքեր`
ցանկանում են ամրապնդել իրենց իմունիտետը,
լարված են, տառապում են անքնությամբ, հաճախ բողոքում են վատ տրամադրությունից,
տառպում են օստեոխոնդրոզից կամ օստեոպորոզից,
հիվանդ են անեմիայով: