Աշնանը ավելի հաճախակի են դառնում հիվանդությունները՝ հարբուխն ու մրսածությունը։ Այդ պատճառով էլ կարևոր է իմանալ մի քանի արդյունավետ և զարմանալիորեն պարզ միջոցներ՝ մրսածության պրոֆիլակտիկայի համար։
Պարզապես հանգստացեք
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հենց հանգիստն է լավագույն դեղամիջոցը։ Ցանկալի է լավ քնել, քանի որ քնի պակասն է հաճախ դառնում վատ տրամադրության և ինքնազգացողության պատճառ։
Զերծ մնացեք ալկոհոլից
Ալկոհոլը շատ է թուլացնում օրգանիզմն ու իմունիտետը։ Իսկ հիվանդության ժամանակ հատկապես չարժե այն օգտագործել։
Ի դեպ, տաք հեղուկների մասին․ ապուրը հաստատ չի խանգարի
Եվ առողջ, և հիվանդ ժամանակ հավի արգանակով թեթև ապուր կերեք․ ապացուցված է, որ այն ունի հակաբորբոքային հատկություններ։
Հիվանդ ժամանակ ողողումներ արեք
Աղային լուծույթով ողողեք կոկորդը, այն նվազեցնում է բորբոքումները հազի և կոկորդի ցավի ժամանակ։ Լուծույթը պատրաստելու համար 1 բաժակ գոլ ջրին խառնեք 0,5թ․գ․ աղ։
Մի ընդունեք հակաբիոտիկներ
Մրսածությունն ու հարբուխը հնարավոր չէ բուժել սովորական հակաբիոտիկներով։ Հակաբիոտիկները ոչնչացնում են բակտերիաները, մինչդեռ մրսածության պատճառը՝ վիրուսներն են։