Կարծում ենք, շատերն են հայտնվել անհարմար իրավիճակում, երբ համում ես կոշիկները, և դրնացից տհաճ հոտ ես զգում:Ահա մի քանի խորհուրդ՝ այդ խնդրից ազատվելու համար:
Ինչպես տան պայմաններում ազատվել կոշիկի վատ հոտից.
մեխակ
Չորացրած մեխակը թաքցնում է հոտը՝ իր ավելի ուժեղ բույրով: Նաև կոշիկի մեջ կարելի է անանուխի մի քանի մանրացրած տերև դնել:
Թեյի փաթեթ
Այն դնում են կոշիկի միջատակի տակ, որպիսի կլանի վատ հոտը:Ակտիվացված ածուխ
Եթե կոշիկի մեջ մի քանի հաբ ածուխ դնեք, ապա կստանաք էֆեկտիվ միջոց:
Սուրճ
Չօգտագործվող գուլպաների մեջ սուրճ լցրեք և գիշերը թողեք կոշիկների մեջ:
Սոդա
Սոդան կլանում է խոնավությունն ու կողմնակի հոտերը: Պարզապես կոշիկի միջատակին և կողքի հատվածներին սոդա ցանեք, իսկ 12 ժամ անց մաքրեք անձեռոցիկով:
Նան դեպքերում նաև սպիրտ է կարելի օգտագործել, քանի որ այն բակտերիաների դեմ պայքարում լավագույն միջոցն է: