Շատ մարդիկ՝ երեկոյան աշխատանքից վերադառնալով, ափսեներ լվանալու ուժ չեն ունենում: Եվ որոշում են այդ գործը թողնել առավոտվա:
Այսօր ցանկանում ենք ձեզ պատմել, թե ինչու ոչ մի դեպքում չի կարելի այդպես վարվել:Կա մի քանի պատճառ:
Առաջին հերթին, դա էսթետիկ չէ:
Ոչ մեկին դուր չի գալիս առավոտյան արթնանալով՝ տանը խառնաշփոթ տեսնել: Իսկ եթե առավոտյան ջուր չունենաք…
Դա հիգիենիկ չէ:
Հատկապես տհաճ է առավոտյան զգալ վատ հոտը:
Դա առողջության համար պոտենցիալ վտանգ է ներկայացնում:
Բակտերիաները կեղտոտ ափսեների վրա շատ արագ են տարածվում:
Դա միջատներին գրավելու լավ միջոց է:
Բարդանում է ձեր գործը,
քանի որ առավոտյան ավելի շատ ջանք է պետք գործադրել՝ ափսեները լվանալու համար: