Մետրոյի կայարանների մերձակա անցումներում հաճախ կարելի է երեխան գրկին մուրացկան տեսնել:
Կանայք սովորաբար նստում են կեղտոտ և սառը հատակին՝ դիմացը դնելով պլաստիկե աման նվիրատվությունների համար:Գրկի երեխան լրացուցիչ հանգամանք է դառնում անցորդների մեջ խղճահարություն առաջացնելու համար:
Երեխան սովորաբար կյանքի ոչ մի նշան ցույց չի տալիս: Օրեր շարունակ փոքրիկը կարծես քնած է, անցորդները փող են լցնում ամանի մեջ:Մուրացկաններն իրենց եկամտի մեծ մասը տալիս են գլխավորին, իսկ մնացած փողով իրենց համար օղի և շաուրմա են գնում, գրում է EnterTrain-ը:
Փող տվողներից ոչ ոք չի մտածում, որ մուրացկանի համար մետրոյի մոտ տեղ զբաղեցնելը փող արժե, իսկ ամբողջ ստացած գումարը գնում է նույն տեղը:Ոչ ոք չի մտածում՝ ինչո՞ւ է երեխան կնոջ գրկում մշտապես քնած:
Հնարավոր չէ, որ երեխան 1-3 տարի ամբողջ օրը քնի: Հոդվածի հեղինակը որոշեց մուրացկան մորից իմանալ՝ ինչ է կատարվում նրա երեխայի հետ:Մոտենալով նրան՝ հարցրեց. «Ինչո՞ւ է երեխան անընդհատ քնած»:
Մուրացկանը ձևացրեց, թե նրան չի լսում: Հարցը նորից լսելուց հետո նա մռթմռթաց. «Գնա…»:
Հանկարծ ինչ-որ մեկը ձեռքը դրեց ուսիս, նշում է նյութի հեղինակը՝ «Նա սովորական աշխատող էր: Նա ինձ ասաց՝ ինչ ես կպել, չե՞ս տեսնում, նրա համար առանց այդ էլ ծանր է»: Մուրացկանին մի քանի մետաղադրամ տալով՝ նա հեռացավ:
Երեխան շարունակ քնած էր…Ծանոթ գնչուն պատմեց՝ ինչպես է կառուցված այդ բիզնեսը:Ոմանք մասնագիտանում են պատերազմի հաշմանդամների գործում, ոմանք՝ երեխաներով կանանց որոշները՝ սովորական մուրացկանների:
Բոլոր շրջանները բաշխված են խմբավորումների միջև: Այդպիսի «մայրերի» համար երեխաներին վարձով են վերցնում հարբեցողներից և շատ օղի կամ քնաբեր են տալիս:
Այդ պատճառով նրանք ամբողջ օրը քնած են, իրենց լացով չեն խանգարում մուրացկանին:
Բնականաբար, երեխայի օրգանիզմը չի կարող դիմանալ այդ ծանրաբեռնվածությանը: Հաճախ այդպիսի երեխաները պարզապես մահանում են:
Բայց ոչ ոք մատը չի շարժում հանցագործներին պատժելու համար:Ես վերադարձա այն մուրացկանի մոտ, նրա գրկում ուրիշ երեխա տեսա: Ինչ էր արել նախորդ երեխայի հետ: Ոստիկանություն կանչելով՝ սերժանտին ներկայացրի իրավիճակը, նա ինձ խոստացավ շտապ ամեն ինչ պարզաբանել:
Հաջորդ օրը մուրացկանն անցումի մոտ չէր: