Ինչ է թաքցնում կենդանակերպի յուրաքանչյուր նշան․․․
Կարողանում են թաքցնել սեփական զգացմունքները՝
Խոյ-
Ընդունված ու ճանաչված լինելու իր ցանկության մեջ հաճախ է դառնում այնպիսին, ինչպիսին բոլորն են, սակայն զգացմունքներում
բացահայտում է իր բոլոր գաղտնիքները։

Ցուլ-
Ինքնամփոփ ու ամեն ինչում գաղտնիքներ պահող է, եթե հարցը վերաբերում է նրա զգացմունքներին։ Նրա մտահոգությունների, ու
րախությունների, արցունքների ու անքուն գիշերների մասին գիտեն միայն ամենամտերիմ մարդիկ։
Կշեռք-
Հավասարակշռված են ու հանգիստ, բայց հակասական ու կասկածող, հատկապես, եթե դա վերաբերում է իրենց անձնական ընտր
ությանը, բայց այդ մասին Դուք երբեք չեք իմանա։
Կարողանում են թաքցնել իրենց տխրությունը՝
Խեցգետին-
Հատկապես անծանոթ մարդկանց շրջապատում գտնվող ամաչկոտ, անվստահ Խեցգետինը փորձում է բացառապես պոզիտիվ ու
ինքն իր վրա վստահ մարդու տեսք ունեցող մեկը թվալ։

Այծեղջյուր-
Միշտ կատարյալ տեսք ունի։ Տխրությունն ու էմոցիաները՝ միայն տանը։
Ջրհոս-
Չափից առավել սենտիմենտալ է, ինչն աշխատում է թաքցնել շրջապատողներից, սակայն հաճախ է լաց լինում լավագույն ընկերնե
րի ուսին։
Կարողանում են թաքցնել իրենց ինտելեկտը՝
Առյուծ-
Կարևոր ու կարգավիճակ ունեցող Առյուծի կարծիքը վերջինն ու ամենաճիշտն է։

Կարիճ-
Ամեն ինչ վերահսկողության տակ է Կարիճի մոտ՝ էմոցիաները, զգացմունքները, ինտելեկտը։ Կարիճն առհասարակ կլռի, քանի դեռ
նրան սիրալիր կերպով չեն խնդրել արտահայտվել։
Ձկներ-
Բացառիկ պասիվ են։ Նրանք ոչինչ չեն թաքցնում։ Նրանք պարզապես ինչ-որ տեղ հեռվում՝ իրենց երազանքների ու պատրանքների
գրկում են։
Կարողանում են թաքցնել իրենց վշտերն ու վախերը՝
Երկվորյակներ-
Սովորելով դերերին ու դիմակներին՝ հաճախ մենակ են մնում։ Վախենում ու թաքցնում են դա։
Կույս-
Միայնության ու այս կյանքում իրենց տեղը չգտնելու վախ ունեն, բայց մի՞թե դրանով այսօր ինչ-որ մեկին կզարմացնես։
Աղեղնավոր-
Համարում են, որ լավատեսությունը տխրության դեմ գերազանց դեղամիջոց է։
