Ինչպես օգտագործել դդմի սերմերը, որպեսզի ազատվեք ճիճուներից, բարձր խոլեստերինից, շաքարային դիաբետից և մի շարք այլ հիվանդություններից

Դդմի կորիզների բուժական նպատակներով կիրառությունը տարածված է շատ ազգերի մոտ, ինչպես, օրինակ, Չինաստանում, որոնց հնագույն բժշկությունը համարվում է ամենաիմաստունն ու արդյունավետը:

Դդմի կորիզներն օժտված են հակաբորբոքային հատկություններով՝ հատկապես պրոստատի և միզուղիների բուժման դեպքում: Դդմի աղի և բոված սերմերը բուժական և սննդարար հատկություններ չունեն:

Դդմի կորիզի այլ առանձնահատկությունները: Օգտակար են սրտի համար։ Դդմի կորիզի յուղն իր բաղադրությամբ համեմատվում է ձիթապպտղի յուղի հետ։ Բարձր ճնշում։ Կորիզները հարուստ են կալիումով, որը մեծ դեր է խաղում զարկերակային ճնշումը վերահսկելու մեջ:

Մաշկ, մազեր, տեսողություն։ Դդմի կորիզների սերմերը շատ հարուստ են Е վիտամինով, որը հիանալի կերպով պայքարում է մաշկի ծերացման դեմ, վերականգնում բջիջները: Այս սերմերը հարուստ են նաև վիտամին А-ով, որի շնորհիվ կանխում է աչքի հիվանդությունները, ինչպիսիք են կատարակտը և դեղին բծերի դեգեներացիան: Պրոստատ։ Համարվում է բուժման բնական մեթոդներից մեկը, որը կանխարգելում է պրոստատի և միզուղիների խնդիրը:

Բաղադրատոմս՝ պրոստատի բուժաման համար։ 150 գր դդմի սերմերը (թարմ, հում վիճակում) ավելացնել 1 լիտր ֆիլտրված ջրի մեջ և 20 րոպե եռացնել: Թողեք զովանա և ընդունեք: Խմեք 1 բաժակից օրական երեք անգամ:

Վերացնում է ճիճուներին։ Բուժման մեկ չափաբաժնի համար պահանջվում է 100-ից 150 գր (երեխաներ) և 200-ից 250գր (մեծահասակներ) սոված փորին:

Դդմի օշարակ՝ ասթմայի, հազի և բրոնխիտի բուժման համար

Բաղադրիչներ` 60 գր դդմի կորիզ, 2 ճ/գ բնական մեղր, 200 մ/լ մաքուր ջուր, 20 կաթիլ պրոպոլիսի սպիրտային լուծույթ:

Բլենդերով խառնեք այս բոլոր բաղադրիչները, մինչև կստանաք միաձույլ զանգված: Ընդունեք օրական մեկակական թ/գ 5 անգամից: Այն թույլ է տրվում օգտագործել 2 տարեկանից բարձր երեխաներին, սակայն չափաբաժինը պետք է քչացվի կիսով չափ՝ 2-7 տարեկանների համար:

Դդմի կորիզի ալյուրը՝ խոլեստերինի, տրիգլիցերիդի, շաքարային դիաբետի և փորկապության դեմ: Բաղադրությունը` Դդդմի սերմեր

Թող սերմերը մի քանի ժամով մնան ջրում և լվացեք: Ապա չորացնել սենյակային ջերմաստիճանում: Չորացած սերմերը լցնել բլենդերի մեջ և մանրացնել, մինչև կստանաք մանրացված փոշի: Պահպանեք փոշին կափարիչով բանկայի մեջ: Առաջարկվող չափաբաժինը կազմում է ոչ շատ, քան օրական 3 ճ/գ: Այս ալյուրը կարող եք ավելացնել ապուրների, աղցանների և դեսերտի մեջ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика