Մեր օրերում կեղծված կոսմետիկ միջոցներն ամենուր են, իսկ օծանելիքներն այդ ցուցակում առաջին տեղում են։
Իսկ ինչպե՞ս տարբերել կեղծված օծանելիքը օրիգինալից, չէ՞ որ երբեմն դա պարզապես անհնար է լինում, և կեղծված օծանելիքները նույնիսկ խոշոր խանութներում են հայտնվում օրիգինալի գնով։
Ներկայացնում ենք յոթ միջոց, թե ինչպես տարբերենք կեղծիքն օրիգինալից։
1. Փաթեթավորումը
Ցելոֆանը, որով փաթաթված է օծանելիքի տուփը, պետք է կիպ լինի տուփի վրա, կարերի մոտ ծալքեր չտա։ Ի դեպ, կարերն էլ չպետք է սոսնձի հետքեր պարունակեն և 5 մմ-ից լայն լինեն։
2. Տուփի ներսի ստվարաթուղթը
Օրիգինալ օծանելիք արտադրողները փաթեթավորման վրա չեն խնայում. որպես կանոն, նրանք տուփի մեջ լրացուցիչ ստվարաթղթե կոնստրուկցիա են տեղավորում, որը պահպանում է սրվակը շարժվելուց և վնասվելուց։
3. Փաթեթավորման վրայի գրությունները
Օրինակ՝ էկոլոգիականության նշանը (շրջան կազմող երկու սլաքները) պետք է ճիշտ տեսք ունենան. մուգ սլաքը վերևից։ Ամբողջ տպագրությունն էլ պետք է որակյալ արված լինի։
4. Դիզայն
Կեղծված օծանելիքները հնարավորինս նման են լինում օրիգինալին, սակայն դատական խնդիրներից խուսափելու համար նրանք երբեմն փոխում են տառերի տեղերը, թեթև ձևափոխում են լոգոտիպը և այլն։
Ուշադիր եղեք։
5. Կափարիչ
Օրիգինալ օծանելիքի կափարիչը բացարձակ համաչափ է (եթե դիզայնն այլ բան չի նախատեսում)՝ որակյալ արված նկարով։ Այն պետք է լավ նստի շշի վրա և չշարժվի։
6. Սերիական համարը
Սրվակի վրա արված (ոչ փակցված) սերիական համարը պետք է համապատասխանի ստվարաթղթե տուփի վրայի համարին։
7. Ապակի
Եթե մեկ անգամ ձեռքում պահել եք որակյալ օծանելիք, կհասկանաք տարբերությունը. կարերը պետք է միևնույն հաստության լինեն և խնամքով արված, ապակին չպետք է օդի պղպջակներ պարունակի և անհարթություններ։