Լյարդի բորբոքման դեպքում այս օրգանը զգալիորեն մեծանում է, առաջ են գալիս մի շարք ուղեկցող նշաններ:
Նշաններ, որոնք կարող են նկատվել այս դեպքում:
Ցավ: Սկզբնական շրջանում ցավը կարող է թեթև, տանելի լինել, բայց ժամանակի ընթացքում այն ավելի ինտենսիվ է դառնում:
Ցավը զգացվում է որովայնի վերին աջ մասում:

Կարող է նկատվել նաև որովայնի փքվածություն:
Մարմնի ջերմաստիճանի բարձրացում:
Սա վկայում է բակտերիաների, վարակների ազդեցությամբ առողջության թուլացման մասին:
Լյարդի բորբոքման դեպքում տենդը դառնում է պարբերական:
Դեղնածություն:
Սա ուղղակիորեն կապված է լյարդի վիճակի հետ:
Եթե այս օրգանի առողջության հետ կապված խնդիր է առկա, մաշկը, աչքերը կարող են դեղին երանգ ստանալ:
Սրտխառնոց: Լյարդը պատասխանատու է տոքսինների ու վնասակար նյութերի դուրսբերման համար:
Եթե դրա աշխատանքը խանգարվում է, մեծ քանակով ճարպ, աղ, ալյուր, համեմունքներ պարունակող մթերքն ամբողջությամբ չի վերամշակվում, ինչը կարող է սրտխառնոցի և ինքնազգացողության վատացման պատճառ դառնալ:
Արտաթորանք:
Օրգանիզմի աշխատանքի մասին միշտ կարելի է պատկերացում կազմել մեզի և արտաթորանքի միջոցով:
Երբ լյարդը չի կարողանում նորմալ կատարել իր աշխատանքը, արտաթորանքը կարող է շատ բաց գույն ստանալ, իսկ մեզը՝ հակառակը:
Տհաճ համի զգացում բերանում: Այս նշանը ևս կապված է օրգանիզմում տոքսինների և այլ նյութերի կուտակման հետ
