Շատ բժիշկներ կանխարգելման համար խորհուրդ են տալիս լվացվել սառը ջրով ու բաց աչքերով: Սա հնարավորություն կտա խուսափել տեսողության հետ կապված խնդիրներից: Տիբեթական մեթոդներից մեկի համաձայն խորհուրդ է տրվում ամեն օր նայել
մայրամուտին: Արևը շատ վառ չպետք է լինի, բայց երբ այն մայր է մտնում և
դառնում բոսորագույն ճիշտ ժամանակն է լինում վարժության:
Տիբեթական մեթոդի համանմանությամբ է գործում հեռու առարկաների դիտումը: Կարող եք ընտրել Ձեզ հարմար առարկա, որը երևում է Ձեր պատուհանից և հայացքը կենտրոնացնել նրա վրա:Ոչ մի հարևան առարկա չպիտի գրավի Ձեր ուշադրությունը: Այս վարժությանը հատկացրեք օրը 15 րոպե և ցանկալի է ամեն օր նույն ժամին:

Մերսող վարժություններ արեք. ծոծրակի և պարանոցի մկանների մերսումը թուլացնում է լարվածությունը և նպաստում արյան շրջանառության կարգավորմանը: Սա շատ կարևոր է աչքի մկանների արյունամատակարարման ակտիվացման համար:
Արդյունավետ է նաև աչքի շուրջ մաշկի մերսումը. Թարթելու տեխնիկա. ձեռքով փակեք աչքերից մեկը, իսկ մյուսը սկսեք ակտիվ թարթել, նույնը արեք նաև մյուս աչքի հետ: Սրանից հետո հայացքը վերև ուղղեք, հետո աջ, ձախ, և կրկնեք վարժությունը հակառակ հաջորդականությամբ: Գլուխը այս ժամանակ անշարժ պետք է մնա:
Թրջոցներ.
Աչքերի լարվածությունը թուլացնելու և տեսողությունը լավացնելու
համար կարող եք աչքերին դնել հում կարտոֆիլի շերտ 5-10 րոպե:
Կարելի է նաև թրջոցներ անել գիշերվա համար կալենդուլայի ծաղիկներով:
