Ինչպես են ծախսում իրենց գումարները հորոսկոպի յուրաքանչյուր նշանի ներկայացուցիչները…

Պարզվում է, աստղերն են ստիպում մեզ վաստակած գումարները ծախսել այնպես, ինչպես բնորոշ է յուրաքանչյուրիս։

Խոյեր

Խոյերն առատաձեռն են․ որքան շատ ընկերներ ունի Խոյը, այնքան քիչ գումար կարող է տնտեսել։ Խոյերը կարող են տասյնակ հաջողված բիզնեսներ ունենալ, բայց միեւնույնն է, երբեք խնայած գումար չունենան։ Նրանք կարող են օրական տասնվեց ժամ աշխատել, բայց գնալ արձակուրդի եւ ամեն ինչ ծախսել ու վերադառնալ։

Ցլեր

Ցլերն այնքան են փող սիրում, որ դրանցով գնված իրերը կորցնում են իրենց նշանակությունը։ Ցլերի համար կարեւոր է տեսնել թղթադրամները․ գեղեցիկ դասավորել դրանք, դնել ծրարի մեջ եւ պահել։

Երկվորյակներ

Փող, դա ի՞նչ արժեք է։ Երկվորյակները վայելում են իրենց կյանքի ամեն րոպեն, ծախսում իրենց գումարը, սակայն երբեք անդունդի եզրին չեն կանգնում, քանի որ որպես կյանքի ուղեկից ընտրում են զուսպ մեկին եւ ցանկացած զբաղմունքից փորձում են եկամուտ ստանալ։

Խեցգետին

Խեցգետինները շատ ժլատ են՝ բառի դրական իմաստով։ Խեցգետինը հիշում է, թե ինչպես է ծախսել իր գումարները եւ ինչ օգուտ կամ վնաս է ունեցել։ Նա միշտ խելամիտ է ծախսում իր փողը։

Առյուծ

Առյուծն առանց փողի առյուծ չէ։ Հետեւաբար, առյուծները փորձում են իրենց կյանքի ընթացքում անել այնպես, որպեսզի քիչ ջանքեր գործադեն, բայց հնարավորինս մեծ գումար աշխատեն։

Իսկ վաստակած գումարը նա ծախսում է իր հաճույքների եւ հարազատներին թանկարժեք նվերներ գնելու վրա․ չէ որ բոլորը պետք է հիշեն, թե ով է իրենցից Առյուծը։

Կույսեր

Կույսը հիանալի տնտեսող է, նրա բոլոր ծախսերը գրի են առնվում, եւ դրանք խելամիտ ծախսեր են։ Կույսերը երբեք չեն տարվում մոլախաղերով եւ հիմնականում ծախսում են այնքան գումար, որքան կարող են իրենց թույլ տալ՝ ոչ մի լումա ավելի։

Կշեռքներ

Կշեռքները սիրում են ցուցադրական ծախսեր կատարել․ նրանք կարող են իրենց ամբողջ աշխատավարձով մեկ աքսեսուար գնել կամ գնալ թանկարժեք ռեստորան՝ իմանալով, որ հաջորդող օրերին մակարոնով ապուր են ուտելու։

Կարիճներ

Կարիճների համար փողը լավագույն խաղալիքն է։ Այն կարելի է ներդնել, ավելացնել, կորցնել, աշխատել, վատնել եւ այլն։ Փողը ոչ մի նշանակություն չունի Կարիճների համար, նրանք վայելում են այդ ընթացքը։

Եթե մյուս նշանները երկար ժամանակ մտածում են՝ արդյոք ներդնում կատարեն այս կամ այն գործում, Կարիճները միանգամից ներդնում են, որ տեսնեն, թե ինչ է ստացվում։ Եվ եթե նույնիսկ ոչինչ չստացվի, Կարիճները չեն տխրի, չէ որ նրանք կրկին կաշխատեն եւ հետ կբերեն կորցրածը։

Աղեղնավոր

Աղեղնավորները սովորաբար հարուստ չեն լինում։ Նրանք գումարը ծախսում են միայն անհրաժեշտ իրեր գնելու համար։ Իսկ խնայած գումարը տրամարդում են կրթությանը, ճամփորդությանը եւ բարեգործությանը։

Այծեղջյուր

Հիանալի նորություն՝ Այծեղջյուրները չեն սիրում շատ գումար ծախսել։ Վատ նորություն՝ միայն երբ նրանք սթափ են։ Այծեղջյուրները սովարաբար դժվարությամբ են գումար վաստակում, հետեւաբար նրանք գումարը ծախսում են միայն առաջին անհրաժեշտության պարագաների վրա։ Ի դեպ, պարտադիր չէ, որ այծեղջյուրը ալկոհոլի ադզեցության տակ լինի, որ սկսի ծախսել իր գումարը։ Նրա վրա անգամ շողացող արեւը կարող է ազդել։

Ջրհոսներ

Ջրհոսները պաշտում են փող ծախսելը՝ առանց մտածելու եւ հաշվելու։ Նրանք ընդհանրապես հաշվենկատ չեն գումարային հարցերում։ Այո, պետք է փող ունենալ, բայց ոչ տասնվեց ժամ աշխատելու արդյունքում։ Ջրհոսը կարող է նաեւ հեշտությամբ պարտքով գումար խնդրել ուրիշներից։

Ձկներ

Ձկները մտադիր են ամբողջ աշխարհի փողը պահել իրենց հաշվեհամարի վրա։ Ուստի, փորձում են միայն խելամիտ ծախսեր անել, բիզնես-պլան մշակել, որը պետք է իրենց միլիոններով եկամուտ ապահովի։ Սակայն նրանք պարզապես ցանկանում են հավաքել փողը՝ առանց որեւէ նպատակին ծառայելացնելու այն։ Այսպես շատ ձանձրալի է։

Աղբյուրը՝ pics.ru

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика