Խոյ:
Ինչպիսի՞ն է Խոյ տղան: Կարո՞ղ ես պատկերացնել մեծ սիմֆոնիկ նվագախումբ: Իսկ հիմա պատկերացրու, որ մեկը կատարում է նվագախմբի բոլոր անդամների ֆունկցիաները: Ահա դասական Խոյ տղայի կերպարը: Նա քո կյանքը մշտական տոնի կվերածի՝ ուրախ կատակներով լի: Եթե դու ակտիվ կյանք ես ուզում և իրոք հենց այս տղային ես հավանում, ապա մենք քեզ կօգնենք նրան նվաճելու հարցում:
Ինչպիսի՞ աղջիկներ են դուր գալիս Խոյ տղաներին: Ուրախ.
չփորձես Խոյի մոտ համեստ աղջիկ խաղալ, սա հակառակ էֆեկտ կարող է ունենալ։ Ինքնավստահ. մեջքդ ուղիղ պահիր և մարմնի լեզվով հասկացրու նրան, որ դու ամենալավն ես։ Գործունյա. եղիր ուշադրության կենտրոնում, խոսիր, անեկդոտներ պատմիր, պատրաստակամություն ցուցաբերիր։ Ինչպես հասկացար, Խոյերին դուր են հալիս էքստրովերտ աղջիկները, այնպես որ, ցուցաբերիր քո կենսուրախ բնույթը, ծիծաղիր նրա կատակների վրա և ինքդ կատակներ արա, վստահեցնում ենք, նա քոնը կլինի:
Ցուլ:
Ցուլ տղաները չեն շտապում, ավելին՝ նրանք դանդաղում են: Նրանք որոշում կայացնելուց առաջ երկար-բարակ մտածում են, կշռադատում: Այսպիսով՝ հավանաբար դու ինքդ պետք է առաջին քայլն անես: Սակայն եթե դրանից հետո նա որոշի քեզ գրավել, ապա նա դա անելու է երկար և համառ, իսկական ցուլիկի պես:
Ինչպիսի՞ աղջիկներ են դուր գալիս Ցուլ տղաներին: Խնամված.
բացարձակապես կարիք չկա գծած գեղեցկուհի լինելու Ցուլ տղային դուր գալու համար, բավական է կոկիկ և խնամված տեսք ունենալ։ Ոճային. յուրահատուկ ոճը կգրավի նրա ուշադրությունը, կերտիր քո առանձնահատուկ ոճը։ Նուրբ. այո՛, նուրբ, քնքուշ և անպաշտպան աղջկա կերպարը նրան խելքահան կանի։ Ցուլ տղային դուր գալու համար եղի՛ր բնական, քնքուշ և մի՛ մոռացիր ժամանակ առ ժամանակ աչքերդ արագ-արագ թարթել և անմեղ հայացքդ նրա աչքերին հառել:
Երկվորյակներ:
Երկվորյակները իսկական տղամարդ-առեղծված են: Նրանց պահվածքը տրամաբանության կանոններին չի ենթարկվում և ոչ էլ ենթակա է հոգեբանական բնորոշման: Նրանք հրաբուխի պես անկանխատեսելի են՝ մե՛կ հանգիստ և հանդարտ են, մե՛կ էլ մինի-ապոկալիպսիս են կազմակերպում:
Ինչպիսի՞ աղջիկներ են դուր գալիս Երկվորյակ տղաներին: Հետաքրքրասեր.
հետաքրքրվիր ոչ միայն Facebook-ի timeline-ով, այլև միջազգային, մշակութային նորություններով։ Երկվորյակներին պետք է այնպիսի աղջիկ, ում հետ նա կարողանա խոսել ցանկացած թեմայով։ Հավասարակշռված. այս տղաներն իրենք արդեն իսկ տառապում են տրամադրության տատանումներով, ուստի նրանց հավասարակշռված մեկն է պետք։ Համբերատար. Երկվորյակները մշտական երեխաներ են, նրանց թվում է, որ ողջ աշխարհն իրենց շուրջ է պտտվում: Ինչպես հասկանում ես, նման եսակենտրոնությանը դիմանալու համար ծով համբերություն է հարկավոր։ Այսպիսով՝ Երկվորյակ տղային «կպցնելը», մեղմ ասած, այնքան էլ հեշտ չէ: Եթե դու կամային աղջիկ ես և պատրաստ չես տղային հարմարվելու, ապա Երկվորյակը քեզ համար չէ: Իսկ եթե դու հանգիստ աղջիկ ես, ով մարդկանց ընդունում է այնպիսին, ինչպիսին նրանք կան, ապա պարզապես եղիր այնպիսին, ինչպիսին կաս, զրույցների բռնվիր Երկվորյակիդ հետ և նրան հետաքրքիր բաներ պատմիր:
Խեցգետին:
Խեցգետին տղաները ապրում են իրենց առանձին, կտրված աշխարհում և արտաքին աշխարհի հետ ցանկացած կոնտակտ նրանց մեծ դժվարությամբ է տրվում: Յուրաքանչյուր նոր ծանոթություն նրանց համարյա թե ֆիզիկական ցավ է պատճառում: Այսպիսով՝ ամենայն հավանականությամբ, նա սկզբում թշնամաբար կտրամադրվի քո հանդեպ, սակայն մի՛ հուսահատվիր և պարզապես ուշադրություն մի դարձրու դրա վրա:
Ինչպիսի՞ աղջիկներ են դուր գալիս Խեցգետին տղաներին: Համարձակ.
արա՛ առաջին քայլը, խոսի՛ր նրա հետ, հարց տուր։ Հարմարավետ. այնպես արա, որ նա իրեն քո կողքին հարմարավետ զգա, քնքուշ եղիր նրա հետ, լսիր նրան, ջերմությամբ նայիր նրա աչքերի մեջ։ Հասկացող. Խեցգետինների դուր է գալիս շփվել այն մարդկանց հետ, ում հետ խոսելու ընդհանուր թեմաներ ունեն, ուստի նրա հետ ընդհանրություններ գտիր։ Խեցգետին տղային դուր գալու համար եղիր նուրբ և քնքուշ, թեթևակի հպվիր նրան, թող սովորի քո ներկայությանը իր կողքին:
Առյուծ:
Նա պարզապես առյուծ է, դրանով ամեն ինչ ասված է: Եթե նա անգամ համեստ մեկի տպավորություն է թողնում, նրա մեջ իրականում ապրում է քաջ առյուծ՝ կենդանիների արքա, ով ցանկանում է բոլորին իրեն ենթարկել:
Ինչպիսի՞ աղջիկներ են դուր գալիս Առյուծ տղաներին: Տպավորիչ.
Առյուծի սիրտը գրավելու համար դու պետք է առանձնանաս բոլորից, աչքի ընկնես, և սա վերաբերում է թե՛ արտաքնին և թե՛ ներքինին։ Հնազանդ. նա ցանկանում է հարաբերությունների մեջ գլխավորը լինել, դու կա՛մ պետք է ենթարկվես, կա՛մ էլ ուրիշ տղայի գտնես։ Քնքուշ. երբ առյուծը «վերադառնում է որսից», նա ցանկանում է ջերմ միջավայր վերադառնալ, այնպես որ, դարձիր նրա արևը և պարուրիր նրան քնքշությամբ։ Այսպիսով՝ խելքահան արա Առյուծիդ քո վառ արտաքին տեսքով, իսկ այնուհետև վարժեցրու նրան ջերմ և քնքուշ խոսքերով:
Կույս:
Կույս տղաները իսկական «նրբիկներ» են: Նրանք սիրում են մաքրություն և կարգ ու կանոն: Սա, ի դեպ, վերաբերում է ոչ միայն իր սենյակին, այլ նաև իր ողջ կյանքին:
Ինչպիսի՞ աղջիկներ են դուր գալիս Կույս տղաներին: Վստահելի.
դու պետք է իսկական ընկեր դառնաս Կույսի համար, մեկը, ում նա կկարողանա վստահել։ Ադեկվատ. Կույսերը չեն սիրում բզիկներով մարդկանց, այնպես որ, «դե ես աղջիկ եմ, ես չեմ ուզում…» մոտեցումներից պետք է զերծ մնալ։ Ակտիվ. Կույսերը տանը նստող, ֆիլմ նայող տեսակը չեն, ուստի պատրաստ եղիր ակտիվ հանգստի։ Այսպիսով՝ Կույս տղայի սիրտը գրավելու համար լսիր նրան, հետաքրքրվիր նրա կյանքով: Եվ ամենակարևորը՝ կապրիզներին վերջ տուր, սա տաբու է:
Կշեռք:
Եթե կարծում ես, որ Կշեռք տղաները հավասարակշռվածության և ներդաշնակության մարմնավորում են, ապա ստիպված ենք քեզ հիասթափեցնել: Նրանք շարունակ տատանումների մեջ են, մե՛կ մի կողմ, մե՛կ մյուս:
Ինչպիսի՞ աղջիկներ են դուր գալիս Կշեռք տղաներին: Լսող.
Կշեռքները պարզապես տառապում են խորհուրդներ տալու մոլուցքից, անկախ նրանից՝ իրենց խորհրդի կարիքը կա, թե ոչ, այսպիսով՝ զինվի՛ր հանդուրժողականությամբ։ Չխանդող. Կշեռք տղաները կարող են մի աղջկանից մյուսի կողմ տատանվել, սակայն դու չպետք է դրանից պատմություն սարքես, ուղղակի համակերպվիր, որ նրա տեսադաշտոմ միայն դու չես։ Ինքնուրույն. Կշեռք տղային հարկավոր չէ իրենից խնդիրների կծիկ ներկայացնող աղջիկ, այնպես որ, եթե կարծում ես, որ սիրելիդ պետք է քո բոլոր խնդիրների մասին հոգա, ապա նա հաստատ Կշեռք չէ։ Կշեռք տղայի սիրտը գրավելու համար ցույց տուր նրան, թե ինչ վարպետությամբ ես դու կարողանում լուծել քո առջև ծառացած խնդիրները և փոխիր այդ դժգոհ դեմքի արտահայտությունը, երբ նա քեզ սկսի ծանոթացնել իր ընկերուհիների հետ, որոնք ասես «ВИА Гра»-ի կազմից լինեն:
Կարիճ:
Օօօ, Կարիճները ամենաբարդ բնավորություն ունեցող նշաններից են, սակայն եթե այնուամենայնիվ որոշել ես գրավել Կարիճի սիրտը, ապա մենք քեզ կօգնենք:
Ինչպիսի՞ աղջիկներ են դուր գալիս Կարիճ տղաներին: Լավատես.
նրանք այնքան են տարված սեփական ներաշխարհը փորփրելով, որ մի հատ էլ քո խնդիրների մասին հաստատ չեն ցանկանում լսել։ Քչախոս. հանկարծ չփորձես Կարիճին խորհուրդներ տալ, նախ՝ նրանք չեն լսի քեզ, երկրորդը՝ պարզապես հունից դուրս կգան։ Զուսպ. նրանք իրենք արդեն իսկ շատ բուռն բնավորություն ունեն, իսկ երկու հրաբուխ իրար կողքի չափազանց է։ Կարիճ տղաները բավականին շուտ սիրահարվող են, ուստի ժպտա, կատակներ արա և նրա գործերի վերաբերյալ սեփական դատողություններդ քեզ պահիր:
Աղեղնավոր:
Եթե սիրահարվել ես Աղեղնավոր տղայի, շնորհավորում ենք, դու երբեք չես տխրի կամ ձանձրանա նրա կողքին:
Ինչպիսի՞ աղջիկներ են դուր գալիս Աղեղնավոր տղաներին: Անկախ.
նա այնքան է զբաղված ինքն իրենով, որ քո խնդիրներով զբաղվելու ժամանակ չունի, այնպես որ, ինքնուրույն եղիր։ Ազատասեր. նա պարզապես կխենթանա, եթե սկսես նրան խեղդել քո ուշադրությամբ, այնպես որ, հանդիպիր ընկերներիդ հետ, շոփինգի գնա, միայն թե վայրկյանը մեկ նրան մի գրիր։ Շարժուն. Աղեղնավորները շատ արկածասեր և ակտիվ են, ուստի նրանց դուր են գալիս ակտիվ, շարժուն և կենսուրախ աղջիկներ։ Պարզապես ցույց տուր Աղեղնավորիդ, թե որքան շփվող, անկախ և հետաքրքիր մարդ ես, և նա ինքը քեզնով կտարվի:
Այծեղջյուր:
Այծեղջյուրները տառապում են տրամադրության անկումներից, բայց ընդհանուր առմամբ՝ նրանք լավ և հոգատար կողակիցներ են:
Ինչպիսի՞ աղջիկներ են դուր գալիս Այծեղջյուր տղաներին: Համբերատար.
Այծեղջյուր տղաները շատախոս են, և սա հաճախ նյարդայնացնում է։ Կիրթ. Այծեղջյուրները սիրում են ինտելեկտուալ զրույցներ վարել կյանքի իմաստի վերաբերյալ, ուստի նրանց հարկավոր է կիրթ աղջիկ: Կոմպլիմենտներ անող. Այծեղջյուր տղաները շարունակ գովասանքի կարիք են ունենում, դե, բայց կարծում ենք՝ քեզ համար դժվար չի լինի նրան ասել, թե ինչ հիասքանչ է նա։ Եթե դու խելահեղ երեկույթների սիրահար ես և չես սիրում սովորել, ապա ամենայն հավանականությամբ քեզ ուրիշ տղա է հարկավոր, սակայն եթե դու իրոք ասելիք ունես, ապա Այծեղջյուր տղան մեծ հաճույքով կլսի քո տեսակետը: Պարզապես ցույց տուր նրան, որ դուք նման եք:
Ջրհոս:
Ջրհոսները բարդ անձնավորություններ են: Նրանք երբեք ոչինչ չեն մոռանում՝ ո՛չ իրենց առաջին սերը և ո՛չ էլ քո թույլ տված սխալները: Այսպիսով՝ Ջրհոսի հետ մշտապես պետք է ուշադիր լինես և կշռադատես խոսքերդ ու արարքներդ:
Ինչպիսի՞ աղջիկներ են դուր գալիս Ջրհոս տղաներին: Առեղծվածային.
միակ բանը, որ կարող է գրավել Ջրհոսին, գաղտնիքն է, արտաքինն այդքան էլ առաջնային դեր չի կատարում սիրելիի ընտրության հարցում, այնպես որ, հետաքրքրիր նրան։ Ընկերասեր. մի՛ փորձիր անառիկ բերդ ձևանալ, եղիր սիրալիր և քնքուշ, սակայն մի՛ բացահայտիր գաղտնիքներդ։ Հետաքրքիր. կարդա՛ «1001 փաստ մեր աշխարհի մասին» ոճի մի գիրք և պարբերաբար մեջբերիր նրա հետ խոսակցության մեջ, նա կգնահատի քո ընդհանուր զարգացվածությունը։ յսպիսով՝ Ջրհոս տղային գրավելու համար եղիր չկարդացված գիրք, թող նրա քունը խանգարվի քո երկիմաստ խոսքերի և բազմանշանակ հայացքների մասին մտածելու պատճառով:
Ձկներ:
Այնպիսի տպավորություն է, որ Ձուկ տղաները ցանկանում են վերադառնալ օվկիանոս, ուր կարող են իջնել օվկիանոսի հատակը, որտեղ նրանց ոչ ոք չի գտնի:
Ինչպիսի՞ աղջիկներ են դուր գալիս Ձուկ տղաներին: Երազկոտ.
Ձկները այս աշխարհից չեն և նրանց դուր կգա իրենց նման՝ աշխարհից կտրված աղջիկ։ Ջանասեր. Ձուկ տղաները շատ աշխատասեր են և նպատակասլաց և քեզնից էլ նույնն են ակնկալում։ Ուժեղ. նրանք չափազանց խոցելի են, ուստի նրանց կամային մեկն է պետք, ում վրա նրանք կարող են հույս դնել։ Ձուկ տղայի սիրտը գրավելու համար դու պետք է քեզ մեջ միավորես երկու «ես»՝ մեկը՝ Պաոլո Կոելյո կարդացող և բանաստեղծություններ գրող, մյուսը՝ խելագար ռիթմով սովորող և կատարելագործվող: